«Արդշինբանկ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ համաձայնություն է ձեռք բերվել «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի հետ` վերջինիս սպառողական վարկերի մանրածախ պորտֆելի մի մասի փոխանցման վերաբերյալ: Մարտի 28-ից Արդշինբանկը կսպասարկի ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ վարկառու հաճախորդների մի մասին:
Արդշինբանկը բարելավել է անշարժ գույքի գրավադրմամբ վարկերի տրամադրման պայմանները։ Վարկերը կարելի է ստանալ հետևյալ պայմաններով՝
- Առանց եկամուտների առկայության,
- Գրավի իրացվելի արժեքի մինչև 80%-ի չափով,
- Մինչև 15 տարի վարկի մարման ժամկետով,
Երևանի Էրեբունի վարչական շրջանում բացվել է Արդշինբանկի նոր՝ «Արգիշտի» մասնաճյուղը։ Մասնաճյուղը տեխնիկապես հագեցած է, ինչն ավելի հարմարավետ է դարձնում բանկային ծառայություններից օգտվելու գործընթացը։
Նոր պայմանների համաձայն՝ նախկին 300%-ի փոխարեն հաճախորդը կարող է վարկ ստանալ ոսկու գրավի գնահատված արժեքի մինչև 600%-ի չափով։ Վարկերը տրամադրվում են մինչև 5 տարի ժամկետով, սկսած 3.5% տոկոսադրույքից, փաստացի տոկոսադրույքը՝ 17.16%-ից:
Կարևորելով Ձեր վստահությունը և բարձր գնահատելով Բանկի հետ Ձեր համագործակցությունը՝ սույնով տեղեկացնում ենք, որ Բանկը նախաձեռնել է տրամադրված հիփոթեքային վարկերի թե՛ Հաստատուն (ճշգրտվող), թե՛ Լողացող տոկոսադրույքների՝ վարկի գործողության ժամկետում բարձրացման և նվազեցման առավելագույն շեմերի փոփոխություն` մասնավորապես տոկոսադրույքի բարձրացման և նվազեցման գործող առավելագույն 6 տոկոս շեմի փոխարեն սահմանելով 2.5 տոկոս:
«Արդշինբանկ» ՓԲԸ-ն նախատեսված ժամկետից շուտ ավարտել է 9.25% տարեկան եկամտաբերությամբ դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման գործընթացը: