Նորություններ | ardshinbank

Նորություններ

  • «Արդշինբանկ» ՓԲԸ դրամային պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարումը և պարտատոմսերի մարումը կիրականացվի հետևյալ ժամանակացույցով՝ • Արժեկտրոնային եկամուտների առաջին վճարում՝ 03/07/2023, • Արժեկտրոնային եկամուտների երկրորդ վճարում՝ 03/01/2024, • Արժեկտրոնային եկամուտների երրորդ վճարում՝ 03/07/2024, • Արժեկտրոնային եկամուտների չորրորդ վճարում՝ 03/01/2025, • Արժեկտրոնային եկամուտների հինգերորդ վճարում՝ 03/07/2025:
  • «Արդշինբանկ» ՓԲԸ-ն ավարտել է 9.75% տարեկան եկամտաբերությամբ դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման գործընթացը: Նախատեսված է, որ պարտատոմսերը կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայում: «Արդշինբանկ» ՓԲԸ կողմից տեղաբաշխված դրամային պարտատոմսերի ծավալը կազմում է 2,000,000,000 ՀՀ դրամ, շրջանառության ժամկետը՝ 30 ամիս, արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է կիսամյակային պարբերականությամբ:
  • Արդշինբանկը դարձել է «Իմ անտառ Հայաստան» խոշոր նախագծի մասնակիցներից մեկը, որն իրականացվում է 18 առևտրային բանկերի, Կենտրոնական բանկի և Բանկերի միության կողմից՝ ազգային արժույթի՝ հայկական դրամի 30-ամյակի կապակցությամբ։ Միջոցառումը տեղի ունեցավ ապրիլի 29-ին Ջրաշենի «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական կազմակերպության անտառային գոտում։
  • Արդշինբանկը բացում է իր հերթական՝ «Հատիս» մասնաճյուղը Կոտայքի մարզում գտնվող Multi Magic Mall առևտրի կենտրոնի 1-ին հարկում։
  • Շարունակաբար բարելավելով սպասարկման պայմանները և ընդլայնելով ծառայությունների շրջանակը՝ Արդշինբանկն իր հաճախորդներին է ներկայացնում թվային վճարման նոր տարբերակ՝ digiPOS թվային տերմինալ: Այն հավելված է, որի շնորհիվ Android օպերացիոն համակարգով և NFC համակարգով աշխատող սարքերը (սմարթֆոն, պլանշետ կամ այլ) դառնում են POS վճարային տերմինալ: Արդշինբանկի digiPOS-ը ցանկացած պահի ցանկացած վայրում ընդունում է անկանխիկ և անհպում վճարումներ դեբետային և կրեդիտային քարտերով, այդ թվում՝ Apple Pay, Google Pay վճարման եղանակներով:
  • Ապրիլի 29, 30-ին և մայիսի 1-ին կանցկացվի «Արդշինբանկի օրերը Vega-ում» ակցիան բոլոր Visa քարտապանների համար: Համաձայն ակցիայի՝ յուրաքանչյուր Visa քարտապան կստանա 5% cashback՝ նշված օրերին կատարելով անկանխիկ գնում Vega-ի ցանկացած խանութ սրահում: Առաջարկը գործում է ամբողջ տեսականու համար:
  • Արմինֆո. Ռուսական ռելոկանտները, որոնց թիվը Հայաստանում, տարբեր տվյալներով, գնահատվում է 80-100 հազար մարդ, երկրի կյանք են ներմուծել ոչ միայն բարձր "վիճակագրական" տնտեսական աճ եւ ոչ բարձր "հաշվարկային" գնաճ, այլեւ թույլ են տվել զգալիորեն ամրապնդել Հայաստանի բանկային համակարգի ռեսուրսները:
  • Վիզան Հայաստանում Արդշինբանկի բոլոր Visa քարտապանների համար իրականացնում է Արշավ, որի ընթացքում քարտապանները, կատարելով անկանխիկ գնումներ, կմասնակցեն խաղարկության և կունենան հնարավորություն շահելու ճամփորդություններ դեպի Թաիլանդ կամ բազմաթիվ այլ արժեքավոր նվերներ:
  • Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում բացվել է Արդշինբանկի նոր՝ «Սարդարապատ» մասնաճյուղը։ Խոսելով նոր մասնաճյուղի բացման մասին՝ Արդշինբանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Արտակ Խաչատրյանը մասնավորապես ասաց. ««Սարդարապատ» մասնաճյուղը Արդշինբանկի 64-րդ մասնաճյուղն է, իսկ Արմավիրի մարզում ՝ թվով չորրորդը։ Այն բացելու համար ընտրեցինք Մեծամորի համայնքում գտնվող Արմավիր գյուղը, որը կսպասարկի համայնքում ներառված 25 գյուղերը՝ հաճախորդներին մատուցելով բարձր որակի ունիվերսալ ծառայություններ»։
  • 2023 թ. մարտի 1-ից ապրիլի 30-ն Արդշինբանկի հաճախորդների համար գործում է հատուկ առաջարկ: Ստացե՛ք 25% զեղչ օգտագործելով RIA25AM պրոմոկոդը RIA միջազգային դրամական փոխանցման համակարգով ՀՀ-ից դեպի Վրաստան կատարվող փոխանցումների համար:

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Հնգ, 2024-08-29 10:14
Developed by Studio One