Զգուշացե՛ք զեղծարարներից | ardshinbank

Զգուշացե՛ք զեղծարարներից

Զգուշացե՛ք զեղծարարներից

ՀՀ կառավարության անունից, որպես պաշտոնական լուր, տարածվում է, որ իբրև թե Արդշինբանկի աջակցությամբ կառավարությունը 40 մլն դոլար է հատկացրել Արցախից տեղահանվածներին և Հայաստանի քաղաքացիներին, իսկ 01.11.2023թ.-ից մինչև 30.05.2024թ.-ը դրամական միջոցներ ստանալու դիմում ներկայացրած յուրաքանչյուր քաղաքացի կարող է ստանալ իրեն հասանելիք գումարը:

Վճարումը ստանալու համար քաղաքացիներին հորդորում են Արդշինբանկ հայտ ներկայացնել և ուղղորդում իբրև թե Արդշինբանկի անձնական հաշվի մուտքագրման կեղծ էջ, որտեղ էլ հաճախորդները, լրացնելով Արդշինբանկ մոբայլ բանկինգ հավելվածի մուտքանունն ու գաղտնաբառը, տրամադրում են իրենց տվյալները զեղծարարներին:

Եվս մեկ անգամ հորդորում ենք լինել զգոն և.

  1. հետևել Արդշինբանկի միայն պաշտոնական նորություններին, որոնք հրապարակվում են www.ardshinbank.am կայքում,
  2. չտրամադրել Ձեր անձնական և բանկային տվյալների վերաբերյալ տեղեկատվությունն այլ անձանց,
  3. կասկածելի զանգերի կամ նամակների ստացման դեպքում անմիջապես զանգահարել 012 22 22 22:

Զեղծարարությունից խուսափելու համար եղեք տեղեկացված. https://bit.ly/44QcmPM :

 

 

 

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Երկ, 2024-01-08 16:40
Developed by Studio One