Ապրիլի 29, 30-ին և մայիսի 1-ին կանցկացվի «Արդշինբանկի օրերը Vega-ում» ակցիան բոլոր Visa քարտապանների համար: Համաձայն ակցիայի՝ յուրաքանչյուր Visa քարտապան կստանա 5% cashback՝ նշված օրերին կատարելով անկանխիկ գնում Vega-ի ցանկացած խանութ սրահում: Առաջարկը գործում է ամբողջ տեսականու համար:
Cashback-ը կտրամադրվի մայիսի 17-26-ն ընկած ժամանակահատվածում՝ մուտքագրվելով հաճախորդի այն քարտի հաշվին, որով վերջինս կատարել է գնումը:
Ակցիային կարող են մասնակցել Արդշինբանկի բոլոր ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ Visa քարտապանները, ովքեր ակցիայի ընթացքում կկատարեն անկանխիկ գնում Vega-ում:
Cashback-ը տրամադրվում է միայն ապրիլի 29, 30-ին և մայիսի 1-ին անկանխիկ գնումներ կատարող հաճախորդներին:
Visa քարտեր հնարավոր է ձեռք բերել Արդշինբանկի բոլոր սպասարկման կետերում հանրապետության ամբողջ տարածքում:
Հիշեցնենք նաև, որ ֆիզիկական անձինք կարող են ձեռք բերել Visa Gold թվային քարտ անմիջապես Արդշինբանկ մոբայլ բանկինգ հավելվածի միջոցով: