Արդշինբանկը մասնակցել է փողերի լվացման դեմ պայքարի միջազգային համաժողովին | ardshinbank

Արդշինբանկը մասնակցել է փողերի լվացման դեմ պայքարի միջազգային համաժողովին

2022 թվականի դեկտեմբերի 9-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի ունեցավ Փողերի լվացման դեմ պայքարի (ՓԼ/ԱՖ) և համապատասխանության 11-րդ միջազգային համաժողովը։ Համաժողովին մասնակցել են փորձագետներ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայից: Արդշինբանկից համաժողովին մասնակցում էր Համապատասխանության ապահովման վարչության պետ Սերգեյ Հովհաննիսյանը։

Միջոցառման հիմնական նպատակներն էին ամրապնդել ֆինանսական համակարգի կայունությունը՝ բարձրացնելով միջազգային և միջգերատեսչական համագործակցության դերը ազգային և համաշխարհային մակարդակներում ֆինանսական հանցավորության դեմ պայքարում։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով սահմանված միջազգային պատժամիջոցներին առնչվող խնդիրներին։ Համաժողովի ընթացքում, որին մասնակցում էին Փողերի լվացման դեմ պայքարի միջոցների գնահատման փորձագետների կոմիտեի (Moneyval), Եվրոպական հանձնաժողովի, OFAC-ի և Եվրոպական բանկային վերահսկողության մարմնի ներկայացուցիչներ, մասնակիցները ծանոթացան նաև ՓԼ/ԱՖ ոլորտում վերջին զարգացումներին։

Արդշինբանկն իր գործունեության ընթացքում մշտապես ընդգծում է օրենքի պահանջների պահպանումը և ՓԼ/ԱՖ ոլորտում լավագույն փորձի կիրառման կարևորությունը: Բանկը մշտապես ներդրումներ է կատարում իր անձնակազմի զարգացման գործում, բանկի փողերի լվացման դեմ պայքարի բաժնի աշխատակիցները վերապապատրաստվում են այս ոլորտի ամենահեղինակավոր հաստատություններում և ստանում որակավորման վկայականներ (ACAMS, ICA):

 

 

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Երք, 2023-01-17 15:41
Developed by Studio One