01.09.2023թ-ից նշանակվել է Ներքին աուդիտի ծառայության ղեկավար:
2022-2023թթ. աշխատել է Ֆասթ Բանկ ՓԲԸ-ում՝ որպես ռիսկերի կառավարման և համապատասխանության տնօրեն:
2021-2022թթ. աշխատել է Ամադեուս Արմենիա ՍՊԸ-ում՝ որպես ծրագրային ապահովման մատակարարման գծով մենեջեր, ոլորտային փորձագետ:
2017-2021թթ. աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկում՝ որպես ՖՎՎ Ռիսկերի վերլուծության վարչության կորպորատիվ կառավարման գծով էքսպերտ: 03.2017-05.2017թթ. համատեղությամբ աշխատել է նաև Նիդերլանդների կենտրոնական բանկում:
2010-2017թթ. աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկում՝ որպես բանկային վերահսկող:
2006-2010թթ. աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկում՝ որպես վարկային կազմակերպությունների վերահսկող:
2005-2006թթ. աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկում՝ որպես լիցենզավորման մասնագետ:
1999-2004թթ. սովորել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտում (այժմ՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան), Տնտեսագետ մասնագիտությամբ: