«Արդշինբանկ» ՓԲԸ (այսուհետ՝ Բանկ) վճարային քարտերի սակագներում տեղի են ունեցել փոփոխություններ, որոնք ուժի մեջ կմտնեն 15.02.2022թ.-ից:
Հիմնական փոփոխությունները ներկայացված են ստորև՝
-
Առանց քարտի առկայության կանխիկ գումարի ստացում Բանկի դրամարկղերից.
A, B, O և Արտոնյալ աշխատավարձային սակագնային պայմանների փաթեթներում փոփոխվել է առանց քարտի առկայության Բանկի դրամարկղերից կանխիկ գումարի ստացման սակագինը՝ սահմանվելով հետևյալ կերպ.
Օրական մինչև 5,000,000 դրամ 0%, 5,000,000 դրամից ավել` համաձայն ֆիզիկական անձանց համար կանխիկով գործառնությունների պայմանների:
-
Աշխատավարձային սակագնային պայմանների փաթեթների փոփոխություն.
-
C և D աշխատավարձային սակագնային պայմանների փաթեթներով սպասարկվող հաճախորդներն այսուհետ սպասարկվելու են B աշխատավարձային սակագնային պայմանների փաթեթով:
-
Մի շարք կազմակերպություններ այսուհետ սպասարկվելու են բարելավված O-աշխատավարձային սակագնային պայմանների փաթեթով:
-
Կանխիկացման գործարքներ իրականացնելու դիմաց վճարներ՝ ստորև թվարկված քարտերի դեպքում.
MasterCard World Black Edition
Visa Gold Debit
Arca Gold
Visa Classic
Visa Individual
SmartCard (MasterCard Debit)
Arca
-
Փոփոխվել է Բանկի և ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ բանկի բանկոմատներում քարտերով կանխիկացման գործարքների սակագինը՝ սահմանվելով հետևյալ կերպ.
0% մինչև օրական 100,000 դրամ գործարքների դիմաց և 0.5% օրական 100,000 դրամ սահմանաչափը գերազանցող գործարքի և դրան հաջորդող գործարքների դիմաց:
-
Փոփոխվել է Այլ բանկերի բանկոմատներում քարտերով կանխիկացման գործարքների սակագինը՝ սահմանվելով հետևյալ կերպ.
0% մինչև օրական 100,000 դրամ գործարքների դիմաց և 1,5% նվազագույնը 1,500 դրամ օրական 100,000 դրամ սահմանաչափը գերազանցող գործարքի և դրան հաջորդող գործարքների դիմաց:
-
Թվայնացված քարտով կանխիկացման գործարքների իրականացում:
Apple Pay և ArdshinPay դրամապանակների միջոցով հնարավոր է կանխիկացնել գումար՝ առանց բանկային քարտի առկայության NFC մոդուլով (contactless) աշխատող բանկոմատներով: ԱՐՔԱ համակարգի սահմանափակումներով պայմանավորված ստանդարտ սակագնի փոխարեն կգործեն հետևյալ միջնորդավճարները.
-
1% նվազագույնը 1,500 ՀՀ դրամ սակագնով՝ A, B, O և Արտոնյալ աշխատավարձային սակագնային պայմանների փաթեթների դեպքում,
-
1,5% նվազագույնը 1,500 ՀՀ դրամ սակագնով՝ ստորև թվարկված քարտերի դեպքում.
Visa Classic չանհատականացված
MasterCard Standard չանհատականացված
Visa Classic
Visa Individual
SmartCard (MasterCard Debit)
Visa Classic Կենսաթոշակային
MasterCard Կենսաթոշակային
Visa Electron Կենսաթոշակային
MasterCard World Black Edition
Visa Gold Debit
MasterCard Standard Express վարկային քարտ
-
2% նվազագույնը 1,500 ՀՀ դրամ սակագնով՝ ստորև թվարկված փաթեթների դեպքում.
MasterCard Standard վարկային քարտ
MasterCard Gold վարկային քարտ
Visa Infinite վարկային քարտ
Visa Gold վարկային քարտ
Visa Platinum վարկային քարտ:
-
Քարտային հաշվին առկա մնացորդի դիմաց օրական հաշվարկվող տարեկան պարզ (անվանական) տոկոսադրույք.
Փոփոխվել է օրվա ավարտի դրությամբ նվազագույն մնացորդը՝ սահմանվելով 5,000,000 ՀՀ դրամ:
Յուրաքանչյուր քարտի փոփոխությունները կարող եք տեսնել տվյալ քարտի համապատասխան էջում:
04.02.2022թ.