Վարկային քարտեր | ardshinbank

Վարկային քարտեր

ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐ  - նոր հաճախորդների համար՝ 30.11.2023թ.-ից, գործող հաճախորդների համար 08.12.2023թ.-ից: 

ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐԻ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ - գործում է 17.02.2023թ.-ից

  • Հարց  Պատասխան

    Ի՞նչ առավելություններ ունի վարկային քարտը:

    Վարկային քարտը կարող եք ձեռք բերել հիմա, սակայն օգտագործել, երբ ցանկանում եք: Դուք հնարավորություն ունեք օգտվել վարկային գծի արտոնյալ մարման ժամանակահատվածից՝ առանց տոկոսագումար վճարելու, ինչպես նաև ստանալ հետվճար (cashback) անկանխիկ վճարումներից՝ կատարված գործարքի 1-2%-ի չափով՝ կախված քարտատեսակից:

    Ինչպե՞ս օգտագործել վարկային քարտը, որպեսզի տոկոսագումար չվճարել: Մարման հաշվետու ժամանակահատվածում Ձեր կողմից օգտագործված վարկային գծի գումարը ամբողջական համալրելու դեպքում Բանկին տոկոսագումար չեք վճարի:

    Ի՞նչ է վարկի մարման արտոնյալ ժամանակահատվածը:

    Վարկի մարման արտոնյալ ժամանակահատվածը (grace period) վարկային քարտի սահմանաչափի օգտագործման օրվանից սկսած այն ժամանակահատվածն է, որի ընթացքում վարկի օգտագործված մասն ամբողջությամբ մարելու դեպքում Բանկը տոկոսագումար չի հաշվարկում: 

    Վարկային պատմության նկատմամբ ի՞նչ պահանջներ են հարկավոր:

    Վարկի ձևակերպման պահին հաճախորդի անունով չպետք է լինեն ժամկետանց կամ դասակարգված գործող վարկեր, իսկ վերջին 12 ամիսների ընթացքում՝ 30 և ավելի օր ժամկետանց պարտավորություններ:

    Ի՞նչ է վարկային գծի տարեկան փաստացի տոկոսադրույքը:

    Տարեկան փաստացի տոկոսադրույքը այն տոկոսադրույքն է, որը ցույց է տալիս վարկի իրական արժեքը, հաշվի առնելով տոկոսավճարների կատարման հաճախականությունը և վարկի հետ կապված բոլոր ծախսերը՝ տոկոսավճարները, ինչպես նաև վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր այլ ծախսերը: Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե ինչ տոկոսադրույքով կտրամադրվեր վարկը, եթե տոկոսադրույքի հաշվարկի մեջ ներառվեին դրանք:

    Վարկառուին ներկայացվող ի՞նչ պահանջներ կան:

    Վարկառուն պետք է լինի ՀՀ քաղաքացի, հաշվառված լինի ՀՀ-ում և/կամ ԱՀ-ում: Հաճախորդը վարկի հաստատման պահին պետք է լինի առնվազն 21 տարեկան, իսկ վարկի վերջնաժամկետին՝ ոչ ավել քան 65 տարեկան: Իսկ դրամական միջոցների գրավադրմամբ վարկային գծերի դեպքում՝ 18 տարին լրացած:

    Ինչպե՞ս վճարային քարտը կցել APPLE PAY -ին:

    Կարող եք ծանոթանալ քարտը կցելու գործընթացին այս հղմամբ

    Ինչպե՞ս վճարային քարտը կցել GOOGLE PAY-ին:

    Կարող եք ծանոթանալ քարտը կցելու գործընթացին այս հղմամբ

    Հնարավո՞ր է կատարել կանխիկացում APPLE PAY/GOOGLE PAY-ի միջոցով:

    Այո, հնարավոր է, սակագներին կարող եք ծանոթանալ այս հղմամբ

     

 

  • 2022 թվականի մարտի 10-ից՝ Մոսկվայի ժամանակով ժամը 00:01-ից, Ռուսաստանում թողարկված Visa քարտերը այլևս չեն գործում Ռուսաստանից դուրս։

    Ռուսաստանի սահմաններից դուրս, այլ ֆինանասական հաստատությունների կողմից թողարկված Visa քարտերը ևս, այլևս չեն գործելու Ռուսաստանում:

    Քլիրինգը և վճարումները, ներառյալ VROL-ը (Visa Resolve Online), արգելափակվել են 2022 թվականի մարտի 11-ից, Մոսկվայի ժամանակով ժամը 14:00-ին:

     

  • Visa ցանցից օգտվելու համար հաճախորդները պետք է հաշիվ-ապրանքագրերի դուրսգրումը կատարեն ոչ ռուսական կազմակերպության միջոցով:

     

  • Արգելափակումը վերաբերում է բոլոր գործարքներին, որոնք իրականացվում են Ռուսաստանում թողարկված կամ ձեռքբերված քարտերով՝ անկախ արժույթից: Այն հաճախորդները, ովքեր վճարում են միայն ռուբլիով, կարող են դիմել հաճախորդների սպասարկման անհատական մենեջերների:

     

  • Ռուսական ֆինանսական հաստատությունների դեմ գործող բոլոր հայցերը, կապված պահանջների անհամապատասխանության հետ, կփակվեն Visa-ի կողմից:

     

  • Ռուսաստանից դուրս գտնվող կողմերի համար բոլոր վեճերը կշարունակվեն լուծվել գործող օրենսդրության և վիզայի կանոնակարգին համապատասխան: Առաջիկա օրերին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի այն մասին, թե ինչպես պետք է բողոք ներկայացվի 2022 թվականի մարտի 11-ից հետո, Մոսկվայի ժամանակով ժամը 14:00-ից հետո կատարված գործարքների համար:

    Visa-ն կշարունակի վերահսկել վեճերի ծավալները և գնահատել NCA-ը, որպես անհրաժեշտություն վիզայի կանոնների խախտմանը՝ համաձայն Visa-ի թիվ 1.12.2.1 կանոնի:

     

  • Visa-ն չի կարող շտապ վերթողարկել քարտ Ռուսաստանում, քանի որ Visa մատակարարները  դադարեցրել են ծառայությունը երկրում։ Visa-ն ուսումնասիրում է սահմանափակ ժամկետներում շտապ դրամական ծառայությունների  տրմադրման տարբերակներ:

     

  • ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐ  - գործում է  28.06.2023թ-07.12.2023թթ. 

    ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐ  - գործում է մինչև 27.06.2023թ.

    ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐԻ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ - գործում է մինչև 16.02.2023թ.

    ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐ - գործում է նոր հաճախորդների համար մինչև 18.11.2022թ.-ից, իսկ գործող հաճախորդների համար մինչև 05.12.2022թ-:

    ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐ - գործում են նոր հաճախորդների համար մինչև 22.08.2022թ., իսկ գործող հաճախորդների համար մինչև 30.08.2022թ:

    Հարգելի հաճախորդ, 05.05.2021թ-ից NurCard ExpressNurCard Gold Express և MasterCard Nur Card ապառիկ վարկային գծերի երկարաձգում չի իրականացվի: Գործող վարկերը կսպասարկվեն մինչ դադարեցումը ներկայացված պայմանների համապատասխան: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374 12) 222222 հեռախոսահամարով:

    21.01.2021թ.-ից կենսաթոշակային վարկային գծեր չեն տրամադրվում: Գործող վարկային գծերը սպասարկվում են մինչ դադարեցումը ներկայացված պայմանների համապատասխան: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374 12) 222222 հեռախոսահամարով:

     

    Հարգելի Հաճախորդ, տեղեկացնում ենք Ձեզ, որ Արդշինբանկի կողմից թողարկված վարկային քարտերով կատարված անկանխիկ գործարքների դիմաց վճարվող CashBack ծառայության պայմաններում տեղի է ունեցել փոփոխություն:

    Վարկային քարտերի սակագների CashBack ծառայությունը նկարագրող հատվածում ավելացել է 7-րդ պայմանը, համաձայն որի CashBack-ի վճարումը կսահմանափակվի վարկային սահմանաչափով: Այլ կերպ ասած. տվյալ ամսվա ընթացքում վարկային սահմանաչափից ավել կատարած CashBack ենթակա գործարքների դիմաց CashBack չի վճարվի:

    Օրինակ. Հաճախորդն ունեցել է 1 մլն ՀՀԴ վարկային սահմանաչափ, բայց ամսվա ընթացքում կատարել է 2 մլն ՀՀԴ ծավալով CashBack ենթակա գործարքներ CashBack կվճարվի միայն 1 մլն ՀՀԴ կատարած Cashback-ի ենթակա գործարքների դիմաց. այսինքն՝ 30,000 ՀՀԴ (եթե ընդունենք որ CashBack դրույքը կազմել է 3%)` հանած եկամտահարկը:

    Փոփոխությունը ուժի մեջ կմտնի 2020 թ-ի հունվարի 22-ից և կտարածվի հունվար ամսվա ընթացքում կատարված գործարքների դիմաց վճարվելիք գումարների վրա:

    Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել Բանկի շուրջօրյա աշխատող Կոմունիկացիոն կենտրոն՝ +37412 222 222 հեռախոսահամարով:

    Շնորհակալություն մեր ծառայություններից օգտվելու համար:

    Նախատեսված են Բանկի կողմից սահմանված վարկավորման հիմքերից մեկով վարկավորման պայմանների շրջանակներում վարկային գծերից արտոնյալ պայմաններով օգտվելու համար: Հայաստանի Հանրապետության տարածքում և արտասահմանում անկանխիկ վճարումներ և կանխիկացման գործարքներ իրականացնելու համար:

    NurCard կուտակային ծրագրի գործընկերների ցանկը և տրամադրվող CashBack-ի չափերը հասանելի են www.nurcard.am կայքում:

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Երք, 2024-03-05 19:23
Developed by Studio One