Ռեպո/հակադարձ ռեպո գործարքների կնքման չափանիշներ | ardshinbank

Ռեպո/հակադարձ ռեպո գործարքների կնքման չափանիշներ

 

 

Բանկում Ռեպո / Հակադարձ ռեպո գործարքները կնքվում են հաշվի առնելով ներքոնշյալ դրույթները1

Դրույթներ

Կիրառվող չափանիշներ

Կոնտրագենտ

  • ՀՀ ԿԲ կողմից վերահսկվող և լիցենզավորված ֆինանսական կազմակերպություններ (ներդրումային ընկերություններ, վարկային կազմակերպություններ, ապահովագրական ընկերություններ, ներդրումային ֆոնդեր),

Արժեթղթեր

  • Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված արժեթղթեր, որոնց ցանկը օրական կտրվածքով հրապարակվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համացանցային տնային էջում:
  • ՀՀ բանկերի կողմից թողարկված պարտատոմսեր

Տոկոսադրույք

  • Գործարքների տոկոսադրույքները ձևավորվում են հաշվի առնելով՝ Բանկի իրացվելիության մակարդակը, պարտադիր պահուստավորման նորմատիվի կառավարման համար պահանջվող դրամային միջոցների անհրաժեշտ մակարդակը, գործարքի ժամկետայնությունը, գործարքի ծավալը, ՀՀ ԿԲ կողմից հրապարակվող նախորդ օրվա ընթացքում կնքված գործարքների տոկոսադրույքները՝ ըստ ժամկետայնությունների, ընդհանուր ռեպո շուկայի միտումները և սպասումները, տվյալ կոնտրագենտ ընկերության գործունեության տեսակը և նրա հետ Բանկի գործարար հարաբերությունների պատմությունը:
  • Տոկոսադրույքը հիմնականում ձևավորվում է ՀՀ ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույք ± նվազագույնը 0.5%:

Հեյրքաթ

  • Գործարքների նկատմամբ կիրառվում է հեյրքաթ համաձայն Բանկում հաստատված սահմանաչափերի:
  • Կախված ժամկետայնությունից և ռեպո/հակադարձ ռեպո գործարքի առարկա հանդիսացող արժեթղթերի տեսակից՝ հեյրքաթը կարող է կիրառվել արժեթղթի շուկայական արժողության նկատմամբ՝ տատանվելով եկամտաբերության կորի նկատմամբ մինչև 5.0%-ի շրջակայքում:

Այլ պայմաններ

Գործարքի կնքման որոշման վրա ազդում են բանկի իրացվելիության դիրքը և սպասումները, գործընկերոջ գործարար համբավը, բանկի հետ գործարար հարաբերությունների պատմությունը, ֆինանսական շուկայում տիրող իրավիճակն ու սպասումները և այլ գործոններ:

 

 

1 ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ բանկերի և այլ ոչ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունների հետ գործարքների պայմանները որոշվում են բանակցությունների միջոցով:

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Կիր, 2024-03-03 12:57
Developed by Studio One