Պետական մարմինների գործառույթներ | ardshinbank

Պետական մարմինների գործառույթներ

րդշինբանկի և ՀՀ Արդարադատության նախարարության միջև կնքված պայմանագրի հիման վրա Արդշինբանկը դարձավ պետական ​​մարմինների պատվիրակած գործառույթների լիազոր օպերատոր:

Ուշադրություն․ 08․11․2023թ․-ից Բանկը դադարեցնում է «Պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթների»` Կադաստրին վերաբերող ծառայությունների մատուցումը։ 

 

ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի թիվ 1109-Ն որոշմանը համապատասախան  Պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթների իրականացման ծառայության (այսուհետ` նաև Ծառայություն) պայմաններ և սակագներ

Մատուցվող ծառայությունների* տեսակը

Սակագին**

  1.  

Իրավաբանական անձանց լուծարման գործընթացի և լուծարման գրանցում,

1,500 ՀՀ դրամ

  1.  

Բոլոր առևտրային իրավաբանական անձանց, համայնքային և պետական ոչ առևտրային կազմակերպությունների պետական գրանցում, փոփոխությունների գրանցում կամ գրանցման մերժում, նշված իրավաբանական անձանց առանձ­նացված ստորաբաժանումների և հիմնարկների պետական հաշվառում, փոփոխությունների պետական հաշվառում և պետական հաշվառման մերժում, նշված իրավաբանական անձանց լուծարման գործընթացի և լուծարման գրանցում, առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների հաշվառումից հանման գրանցում կամ մերժում

  1.  

Անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում և պետական հաշվառման մերժում

  1.  

Իրավաբանական անձանց վերակազմավորում պայմանավորված պետական գրանցումներ կամ պետական գրանցումների մերժում

  1.  

Իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների վերակազմավորում պայմանավորված  պետական հաշվառումներ կամ պետական հաշվառումների մերժում

  1.  

Պետական միասնական գրանցամատյանի ամբողջական տեղեկությունները, ինչպես նաև իրավաբանական անձի կանոնադրության պատճենը ֆիզիկական և իրավաբանական անձանց թղթային տարբերակով տրամադրում

  1.  

Փաստաթղթերի պատճենահանումը և պատճենների տրամադրում

  1.  

Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման վերաբերյալ տեղեկատվության տրամադրում

 

 

* Ծառայությունը մատուցվում է Բանկի «Էրեբունի», «Կենտրոն», «Նոր-Նորք», «Գյումրի», «Վանաձոր», «Էջմիածին», «Կապան», «Իջևան», «Արմավիր» և «Կամո» մասնաճյուղերում:

** Սակագինը չի ներառում պետական տուրքը և օրենսդրությանը համապատասխան պետությանը վճարվող ծառայության վճարները,  նշվածը Բանկի միջնորդային ծառայության վճարն է:

 

ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի թիվ 1109-Ն որոշմանը համապատասախան  Պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթների իրականացման ծառայության (այսուհետ` նաև Ծառայություն) պայմաններ և սակագներ

Մատուցվող ծառայությունների* տեսակը

 Սակագին**

  1,

Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում

1,500 ՀՀ դրամ

 2․

Գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման վերաբերյալ տեղեկատվության տրամադրում, այդ թվում՝ միասնական տեղեկանքի ձևով

** Սակագինը չի ներառում պետական տուրքը և օրենսդրությանը համապատասխան պետությանը վճարվող ծառայության վճարները,  նշվածը Բանկի միջնորդային ծառայության վճարն է:

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Երկ, 2023-11-13 16:41
Developed by Studio One