Պետական ծրագրի շրջանակներում ուսանողական վարկեր | ardshinbank

Պետական ծրագրի շրջանակներում ուսանողական վարկեր

Վարկի նպատակ ՀՀ պետական կամ ըստ մասնագիտությունների հավատարմագրված կրթական ծրագրեր ունեցող ոչ պետական ԲՈՒՀ-երի՝ վճարովի համակարգի բակալավրի (անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրի), մագիստրոսի և կլինիկական օրդինատորի կրթական ծրագրերով ուսումնառող ուսանողների ուսման վարձի ամբողջական կամ մասնակի վճարում
Ապահովություն Ուսանողի ծնողի/խնամակալի կամ այլ անձի երաշխավորություն.
Արժույթ ՀՀ դրամ
Տարեկան տոկոսադրույք*
9%, որից պետության կողմից սուբսիդավորվելու է տոկոսադրույքի 2 տոկոսային կետին համարժեք մասը՝ բոլոր ուսանողների համար, տոկոսադրույքի 3 տոկոսային կետին համարժեք մասը՝ նախորդ ուսումնական տարվա ընթացքում գերազանց առաջադիմություն ցուցաբերած ուսանողների համար*
Վարկի առավելագույն ժամկետ ուսումնառության ժամկետ գումարած 6 տարի, սակայն ոչ ավել, քան 10 տարի 
Վարկի նվազագույն ժամկետ ուսումնառության ժամկետ գումարած 6 ամիս
Վարկի յուրաքանչյուր փուլի առավելագույն գումար ուսման տարեկան վարձի չափով, բայց ոչ ավել, քան 800'000 ՀՀ դրամ
Ուսումնառության ողջ ընթացքում տրամադրված վարկերի հանրագումար (առավելագույն գումար) 4 000 000 ՀՀ դրամ
*Մինչև 2020թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար ՀՀ կողմից սուբսիդավորման դրույք՝ 5-9%՝ պայմանավորված ուսանողի առաջադիմությամբ, համաձայն ՀՀ կառավարության 2020թ. ապրիլի 23-ի N 596-Լ որոշման:

2021թ. հունվարի 1-ից ուսանողական վարկը շարունակելու է սպասարկվել սուբսիդավորման ստանդարտ դրույքաչափերով՝ 2% կամ 3%. փոփոխված ժամանակացույցը` Բանկի տարածքում:

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ

Տեղեկատվություն Սքորի և վարկային պատմության վերաբերյալ

 

 

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Երք, 2023-06-27 14:58
Developed by Studio One