Հաճախ տրվող հարցեր | ardshinbank

Հաճախ տրվող հարցեր

  • ՀԱՐՑ

    ՊԱՏԱՍԽԱՆ

    ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՐՑԵՐ

    Արդյո՞ք իմ վարկի պայմանները/ժամանակացույցը փոխվել են

    Ձեր՝ այլ բանկից Արդշինբանկ տեղափոխված վարկը շարունակելու է սպասարկվել նույն պայմաններով: Մարումներն անհրաժեշտ է կատարել Ձեզ նախկինում տրամադրված վարկի մարման ժամանակացույցին համապատասխան:

    Կարո՞ղ եմ կատարել վարկի մարումներ Արդշինբանկում առկա հաշվից կամ Արդշինբանկի մոբայլ հավելվածով?

    Այո, վարկի մարումները կարող եք կատարել՝

    • Ձեր Արդշինբանկի առկա հաշվով կամ բացելով նոր հաշիվ,
    • Ակտիվացնելով Արդշինբանկի մոբայլ հավելված:

    Նշված ծառայությունների ստացումն Արդշինբանկում անվճար է:

    Արդյո՞ք կարող եմ վերաֆինանսավորել իմ վարկը՝ Արշինբանկի կողմից հրապարակված վարկերի վերաֆինանսավորման պայմաններով

    Այո: Արդշինբանկն առաջարկում է վարկերի վերաֆինանսավորման պայմաններ, որոնցից օգտվելով՝ կարող եք կատարել ինչպես գրավով ապահովված, այնպես էլ անգրավ վարկերի տեղափոխում այլ կազմակերպություններից, Արդշինբանկի գործող վարկի ժամանակացույցի փոփոխում՝ ավելի հարմար պայմաններով սպասարկվելու համար:

    Ինչպես կարող եմ կատարել իմ վարկի մարումները

    Վարկի մարումներն այսուհետ կարող եք կատարել՝

    • Արդշինբանկի ինքնասպասարկման սրահներում 24/7 ռեժիմով աշխատող տերմինալներից՝ տերմինալի վրա ընտրելով Արդշինբանկի վարկի մարման գործարք,
    • Telcell, Easy Pay, IDram, MobiDram, Upay համակարգերի տերմինալներից՝ կատարելով Արդշինբանկի վարկի մարման գործարք Ձեր հեռախոսահամարին և էլ. փոստին ուղարկված նոր վարկային կոդի օգտագործմամբ,
    • Արդշինբանկի մոբայլ բանկինգ հավելվածից,
    • մոտենալով Բանկի մոտակա մասնաճյուղ: Մասնաճյուղերի հասցեները և աշխատանքի ժամերը հասանելի են հետևյալ հղումով. https://www.ardshinbank.am/branches-and-atms

    Արդյո՞ք իմ վարկի վարկային կոդը փոխվել է, թե՝ մնացել է նույնը

    Ձեր վարկի վարկային կոդը փոխվել է: Նոր վարկային կոդը Ձեզ է ուղարկվել է sms-ով և էլեկտրոնային փոստով:

    Վարկային կոդի մասին կարող եք տեղեկանալ նաև՝

    • Զանգահարելով Բանկի կոմունիկացիոն կենտրոն՝ 012222222 հեռախոսահամարով,
    • Թողնելով հետզանգի պատվեր www.ardshinbank.am կայքում,
    • Այցելելով Բանկի որևէ մասնաճյուղ: Մասնաճյուղերի հասցեները և աշխատանքի ժամերը հասանելի են հետևյալ հղումով. https://www.ardshinbank.am/branches-and-atms

    Ինչպե՞ս կարող եմ իմանալ իմ վարկի նոր վարկային կոդը

    Ձեր վարկի նոր վարկային կոդի մասին կարող եք տեղեկանալ՝

    • Բանկից ստացված sms-տեղեկացումից, Ձեր էլ. փոստին ստացված տեղեկատվական նամակից,
    • Զանգահարելով Բանկի կոմունիկացիոն կենտրոն՝ 012222222 հեռախոսահամարով,
    • Թողնելով հետզանգի պատվեր www.ardshinbank.am կայքում,
    • Այցելելով Բանկի որևէ մասնաճյուղ: Մասնաճյուղերի հասցեները և աշխատանքի ժամերը հասանելի են հետևյալ հղումով. https://www.ardshinbank.am/branches-and-atms

    Արդյո՞ք կարող եմ շարունակել վարկի սպասարկումը նախկին բանկի մոբայլ հավելվածով

    Ձեր վարկն Արդշինբանկ տեղափոխված լինելու դեպքում դրա վերաբերյալ տվյալներն այլևս հասանելի չեն վարկը նախկինում սպասարկած Բանկի մոբայլ հավելվածում:

    Վարկի տվյալների, կատարված գործարքների, քաղվածքների և այլ տեղեկատվության դիտման, մարումների կատարման համար առաջարկում ենք օգտվել Արդշինբանկի մոբայլ հավելվածից, որը կարող եք ակտիվացնել՝

    • Առանց Բանկ այցելելու, եթե ունեք Արդշինբանկի գործող վճարային քարտ,
    • Այցելելով Բանկի որևէ մասնաճյուղ և ներկայացնելով համապատասխան առաջարկ-դիմում:

    Արդշինբանկի մոբայլ հավելվածի ձեռքբերումն անվճար է:

    Ես կատարել եմ վարկի մարում նախկին բանկում ինձ տրամադրված վարկային կոդով, բայց վարկս չի մարվել: Ինչպե՞ս պետք է լուծվի խնդիրը:

    Եթե Դուք կատարել եք վարկի մարման գործարք նախկին բանկում Ձեզ տրամադրված վարկային կոդով, փոխանցված գումարը չի ուղղվի Ձեր՝ արդեն Արդշինբանկում սպասարկվող վարկի մարմանը: Անհրաժեշտ է կատարել Արդշինբանկում վարկի մարում Ձեզ տրամադրված նոր վարկային կոդով՝ ժամկետանց պարտավորությունների առաջացումից խուսափելու համար:

    Ձեր՝ այլ բանկի վարկային կոդով փոխանցված գումարը կվերադարձվի Ձեզ՝ առանց լրացուցիչ դիմումի:

    Եթե այնուամենայնիվ Ձեր վարկը ժամկետանցվել է այլ բանկի վարկային կոդով փոխանցում կատարելու հետևանքով, Ձեր դիմումի հիման վրա Արդշինբանկը կկատարի ժամկետանց պարտավորության սրբագրում:

    Ձեր վարկի նոր վարկային կոդի մասին կարող եք տեղեկանալ՝

    • Բանկից ստացված sms-տեղեկացումից, Ձեր էլ. փոստին ստացված տեղեկատվական նամակից,
    • Զանգահարելով Բանկի կոմունիկացիոն կենտրոն՝ 012222222 հեռախոսահամարով,
    • Թողնելով հետզանգի պատվեր www.ardshinbank.am կայքում,
    • Այցելելով Բանկի որևէ մասնաճյուղ: Մասնաճյուղերի հասցեները և աշխատանքի ժամերը հասանելի են հետևյալ հղումով. https://www.ardshinbank.am/branches-and-atms

     

    Պայմաններ և կանոններ

  • Հարց  Պատասխան

    Ի՞նչ առավելություններ ունի վարկային քարտը:

    Վարկային քարտը կարող եք ձեռք բերել հիմա, սակայն օգտագործել, երբ ցանկանում եք: Դուք հնարավորություն ունեք օգտվել վարկային գծի արտոնյալ մարման ժամանակահատվածից՝ առանց տոկոսագումար վճարելու, ինչպես նաև ստանալ հետվճար (cashback) անկանխիկ վճարումներից՝ կատարված գործարքի 1-2%-ի չափով՝ կախված քարտատեսակից:

    Ինչպե՞ս օգտագործել վարկային քարտը, որպեսզի տոկոսագումար չվճարել: Մարման հաշվետու ժամանակահատվածում Ձեր կողմից օգտագործված վարկային գծի գումարը ամբողջական համալրելու դեպքում Բանկին տոկոսագումար չեք վճարի:

    Ի՞նչ է վարկի մարման արտոնյալ ժամանակահատվածը:

    Վարկի մարման արտոնյալ ժամանակահատվածը (grace period) վարկային քարտի սահմանաչափի օգտագործման օրվանից սկսած այն ժամանակահատվածն է, որի ընթացքում վարկի օգտագործված մասն ամբողջությամբ մարելու դեպքում Բանկը տոկոսագումար չի հաշվարկում: 

    Վարկային պատմության նկատմամբ ի՞նչ պահանջներ են հարկավոր:

    Վարկի ձևակերպման պահին հաճախորդի անունով չպետք է լինեն ժամկետանց կամ դասակարգված գործող վարկեր, իսկ վերջին 12 ամիսների ընթացքում՝ 30 և ավելի օր ժամկետանց պարտավորություններ:

    Ի՞նչ է վարկային գծի տարեկան փաստացի տոկոսադրույքը:

    Տարեկան փաստացի տոկոսադրույքը այն տոկոսադրույքն է, որը ցույց է տալիս վարկի իրական արժեքը, հաշվի առնելով տոկոսավճարների կատարման հաճախականությունը և վարկի հետ կապված բոլոր ծախսերը՝ տոկոսավճարները, ինչպես նաև վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր այլ ծախսերը: Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե ինչ տոկոսադրույքով կտրամադրվեր վարկը, եթե տոկոսադրույքի հաշվարկի մեջ ներառվեին դրանք:

    Վարկառուին ներկայացվող ի՞նչ պահանջներ կան:

    Վարկառուն պետք է լինի ՀՀ քաղաքացի, հաշվառված լինի ՀՀ-ում և/կամ ԱՀ-ում: Հաճախորդը վարկի հաստատման պահին պետք է լինի առնվազն 21 տարեկան, իսկ վարկի վերջնաժամկետին՝ ոչ ավել քան 65 տարեկան: Իսկ դրամական միջոցների գրավադրմամբ վարկային գծերի դեպքում՝ 18 տարին լրացած:

    Ինչպե՞ս վճարային քարտը կցել APPLE PAY -ին:

    Կարող եք ծանոթանալ քարտը կցելու գործընթացին այս հղմամբ

    Ինչպե՞ս վճարային քարտը կցել GOOGLE PAY-ին:

    Կարող եք ծանոթանալ քարտը կցելու գործընթացին այս հղմամբ

    Հնարավո՞ր է կատարել կանխիկացում APPLE PAY/GOOGLE PAY-ի միջոցով:

    Այո, հնարավոր է, սակագներին կարող եք ծանոթանալ այս հղմամբ

     

  • Հարց Պատասխան

    Ի՞նչ անել, եթե կորցրել եք բանկային քարտը:

    Դուք կարող եք արգելափակել քարտն անմիջապես Արդշինբանկ մոբայլ հավելվածի միջոցով կամ անհապաղ տեղեկացնել այդ մասին Բանկին՝ զանգահարելով կոմունիկացիոն կենտրոն 012-222222 շուրջօրյա հեռախոսահամարով, կայքի օնլայն չատով կամ այցելելով Բանկի ցանկացած մասնաճյուղ:

    Առգրավված քարտերը քանի՞ օրում են

    տրամադրվում:

    Արդշինբանկի բանկոմատներում առգրավված քարտերը ուղարկվում են Բանկի գլխամասային գրասենյակ կամ համապատասխան մասնաճյուղ 3-ից 5 աշխատանքային օրվա ընթացքում:

    ՀՀ այլ բանկերի կողմից թողարկած քարտերը Արդշինբանկի բանկոմատներում առգրավված լինելու դեպքում դրանք 3-ից 5 աշխատանքային օրվա ընթացքում գլխամասային գրասենյակից ուղարկվում են ԱՐՔԱ ՓԲԸ՝ թողարկողի բանկ ուղարկելու նպատակով:

    Հնարավո՞ր է ստանալ վճարային քարտ նույն աշխատանքային օրը:

    Այո, համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում կարող եք ստանալ չանհատականացված քարտ`

    ArCa

    Visa

    Mastercard

    նույն աշխատանքային օրը: Ինչպես նաև, ունենալով Արդշինբանկ մոբայլ հավելված, Դուք կարող եք օնլայն պատվիրել թվային քարտ

    Ինչպե՞ս կարող ենք կասեցնել/ապակասեցնել (բլոկավորել/ապաբլոկավորել) քարտը:

    Քարտը կորած լինելու կամ զեղծարարության կասկածի դեպքում՝ այն կարող եք կասեցնել հեռախոսազանգի կամ Արդշինբանկ Մոբայլ բանկինգ հավելվածի միջոցով: Ապակասեցումը ևս կարելի է կատարել, ինչպես Արդշինբանկ Մոբայլ հավելվածով, այնպես էլ զանգահարելով Բանկի կոմունիկացիոն կենտրոն՝ 012-222222 շուրջօրյա գործող հեռախոսահամարով:

    Բլոկավորվու՞մ է արդյոք քարտը PIN կոդի սխալ մուտքագրումից է:

    3 անգամ PIN կոդը սխալ մուտքագրելու դեպքում՝ Ձեր քարտը բլոկավորվում է: Ապաբլոկավորման կամ նոր PIN ստեղծելու համար անհրաժեշտ է զանգահարել Բանկ՝ 012-222222 հեռախոսահամարով:

    Ինչպե՞ս փոխել քարտի PIN կոդը:

    PIN կոդի փոփոխությունը հնարավոր է կատարել  Արդշինբանկի բանկոմատների միջոցով:

    Ինչպե՞ս վճարային քարտը կցել APPLE PAY -ին:

    Կարող եք ծանոթանալ քարտը կցելու գործընթացին այս հղմամբ

    Ինչպե՞ս վճարային քարտը կցել GOOGLE PAY-ին:

    Կարող եք ծանոթանալ քարտը կցելու գործընթացին այս հղմամբ

    Հնարավո՞ր է կատարել կանխիկացում APPLE PAY/GOOGLE PAY-ի միջոցով:

    Այո, հնարավոր է, սակագներին կարող եք ծանոթանալ այս հղմամբ

    Հնարավո՞ր է բացել վճարային քարտ հեռավար տարբերակով:

    Քարտը ֆիզիկապես թողարկելու/վերաթողարկելու համար կարող եք դիմել Բանկ՝ ուղարկելով նամակ [email protected] էլ.հասցեին կամ Արդշինբանկ Մոբայլ բանկինգ հավելվածի Կապ բանկի հետ բաժնի միջոցով: Բանկի կողմից համապատասխան հաստատումները ստանալուց հետո գործընթացը կազմակերպելու համար Բանկի աշխատակիցը Ձեզ հետ կապ կհաստատի՝ պայմանները և սակագները ներկայացնելու համար:

    Թվային քարտը կարող եք պատվիրել օնլայն և ստանալ Արդշինբանկ Մոբայլ բանկինգ հավելվածի միջոցով:

    Հնարավո՞ր է թողարկված/վերաթողարկված քարտը առաքել արտերկիր:

    Հեռավար տարբերակով քարտը թողարկելու դեպքում առաքումն իրականացվում է Բանկի կողմից սահմանված հավելյալ վճարի դիմաց, որի արժեքը կախված է, թե որ երկիր է ուղարկվելու քարտը:

    Հնարավո՞ր է արդյոք ակտիվացնել Արդշինբանկ Մոբայլ բանկինգ հավելվածը առանց Բանկ այցելելու:

    Այո, գրանցման և ակտիվացման համար կարող եք ծանոթանալ ուղեցույցին՝ այս հղմամբ

     

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Հնգ, 2024-08-29 10:14
Developed by Studio One