Հաճախորդների իրավունքներ | ardshinbank

Հաճախորդների իրավունքներ

ՀԱՐԳԵԼԻ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ

Եթե ցանկանում եք հայտնել Ձեր կարծիքը Բանկի կողմից մատուցվող ծառայությունների և սպասարկման վերաբերյալ, կատարել հարցում կամ ունեք բողոք-պահանջ Արդշինբանկի նկատմամբ, ապա կարող եք  ներկայացնել այն «Հաճախորդների բողոք-պահանջների և բողոքարկումների ներկայացման և քննության կանոններով» սահմանված կարգով և ժամկետներում:

Բանկն ունի նաև վստահության հեռախոսահամար` (+37410) 59-05-30:

Ֆիզիկական անձ հաճախորդներն իրավունք ունեն բանկի և հաճախորդի միջև կնքվող գործարքից բխող պահանջները ներկայացնելու Ֆինանսական համակարգի հաշտարարին:

Ցանկացած անձի պահանջով բանկը տրամադրում է "Բանկերի և բանկային գործունեության մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով, 43-րդ հոդվածի 2-րդ մասով, սահմանված տեղեկություններն ու փաստաթղթերը:

Տեղեկությունները կարող եք ստանալ գրավոր դիմումը ներկայացնելուց հետո 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում:
Տեղեկությունները տրամադրվում են անվճար:

Բանկը տրամադրում է նաև "Արժեթղթերի շուկայի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ, 120-րդ հոդվածներով, 126-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկություններն ու փաստաթղթերը:
Տեղեկությունները կարող եք ստանալ գրավոր պահանջը ներկայացնելու հաջորդ աշխատանքային օրը:
Տեղեկությունները տրամադրվում են անվճար:

Եթե ունեք բողոք-պահանջ Բանկի նկատմամբ, ապա կարող եք ներկայացնել այն այս բաժնում առկա Բողոք-պահանջի լրացման ձևաթերթի միջոցով՝ ուղարկելով [email protected] հասցեին:

Շահերի բախման կանխարգելման, կոռուպցիային հակազդեցության, ինսայդերական ինֆորմացիայի պաշտպանության ոլորտներում անօրինական գործողությունների կատարման փաստի կամ կատարման հնարավորության, աշխատակիցների կողմից գործարար էթիկայի և կորպորատիվ վարվելակերպի կանոնների խախտման վերաբերյալ կարող եք տեղեկացնել հետևյալ էլեկտրոնային հասցեին նամակ ուղարկելու միջոցով` 

[email protected]:

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Հնգ, 2024-02-15 17:54
Developed by Studio One