Հարց | Պատասխան |
Ի՞նչ անել, եթե կորցրել եք բանկային քարտը: |
Դուք կարող եք արգելափակել քարտն անմիջապես Արդշինբանկ մոբայլ հավելվածի միջոցով կամ անհապաղ տեղեկացնել այդ մասին Բանկին՝ զանգահարելով կոմունիկացիոն կենտրոն 012-222222 շուրջօրյա հեռախոսահամարով, կայքի օնլայն չատով կամ այցելելով Բանկի ցանկացած մասնաճյուղ: |
Առգրավված քարտերը քանի՞ օրում են տրամադրվում: |
Արդշինբանկի բանկոմատներում առգրավված քարտերը ուղարկվում են Բանկի գլխամասային գրասենյակ կամ համապատասխան մասնաճյուղ 3-ից 5 աշխատանքային օրվա ընթացքում: ՀՀ այլ բանկերի կողմից թողարկած քարտերը Արդշինբանկի բանկոմատներում առգրավված լինելու դեպքում դրանք 3-ից 5 աշխատանքային օրվա ընթացքում գլխամասային գրասենյակից ուղարկվում են ԱՐՔԱ ՓԲԸ՝ թողարկողի բանկ ուղարկելու նպատակով: |
Հնարավո՞ր է ստանալ վճարային քարտ նույն աշխատանքային օրը: |
Այո, համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում կարող եք ստանալ չանհատականացված քարտ` նույն աշխատանքային օրը: Ինչպես նաև, ունենալով Արդշինբանկ մոբայլ հավելված, Դուք կարող եք օնլայն պատվիրել թվային քարտ |
Ինչպե՞ս կարող ենք կասեցնել/ապակասեցնել (բլոկավորել/ապաբլոկավորել) քարտը: |
Քարտը կորած լինելու կամ զեղծարարության կասկածի դեպքում՝ այն կարող եք կասեցնել հեռախոսազանգի կամ Արդշինբանկ Մոբայլ բանկինգ հավելվածի միջոցով: Ապակասեցումը ևս կարելի է կատարել, ինչպես Արդշինբանկ Մոբայլ հավելվածով, այնպես էլ զանգահարելով Բանկի կոմունիկացիոն կենտրոն՝ 012-222222 շուրջօրյա գործող հեռախոսահամարով: |
Բլոկավորվու՞մ է արդյոք քարտը PIN կոդի սխալ մուտքագրումից է: |
3 անգամ PIN կոդը սխալ մուտքագրելու դեպքում՝ Ձեր քարտը բլոկավորվում է: Ապաբլոկավորման կամ նոր PIN ստեղծելու համար անհրաժեշտ է զանգահարել Բանկ՝ 012-222222 հեռախոսահամարով: |
Ինչպե՞ս փոխել քարտի PIN կոդը: |
PIN կոդի փոփոխությունը հնարավոր է կատարել Արդշինբանկի բանկոմատների միջոցով: |
Ինչպե՞ս վճարային քարտը կցել APPLE PAY -ին: |
Կարող եք ծանոթանալ քարտը կցելու գործընթացին այս հղմամբ: |
Ինչպե՞ս վճարային քարտը կցել GOOGLE PAY-ին: |
Կարող եք ծանոթանալ քարտը կցելու գործընթացին այս հղմամբ: |
Հնարավո՞ր է կատարել կանխիկացում APPLE PAY/GOOGLE PAY-ի միջոցով: |
Այո, հնարավոր է, սակագներին կարող եք ծանոթանալ յուրքանչյուր քարտատեսակի էջում այս հղմամբ: |
Հնարավո՞ր է բացել վճարային քարտ հեռավար տարբերակով: |
Քարտը ֆիզիկապես թողարկելու/վերաթողարկելու համար կարող եք դիմել Բանկ՝ ուղարկելով նամակ [email protected] Թվային քարտը կարող եք պատվիրել օնլայն և ստանալ Արդշինբանկ Մոբայլ բանկինգ հավելվածի միջոցով: |
Հնարավո՞ր է թողարկված/վերաթողարկված քարտը առաքել արտերկիր: |
Հեռավար տարբերակով քարտը թողարկելու դեպքում առաքումն իրականացվում է Բանկի կողմից սահմանված հավելյալ վճարի դիմաց, որի արժեքը կախված է, թե որ երկիր է ուղարկվելու քարտը: |
Հնարավո՞ր է արդյոք ակտիվացնել Արդշինբանկ Մոբայլ բանկինգ հավելվածը առանց Բանկ այցելելու: |
Այո, գրանցման և ակտիվացման համար կարող եք ծանոթանալ ուղեցույցին՝ այս հղմամբ |