Գույքի առուվաճառքի արդյունքում անկանխիկ գործարքների համար սահմանված արտոնյալ սակագները և փաստաթղթերի ցանկը | ||
Կիրառման հիմքը | Առուվաճառքի գործարքի գումարի ներբանկային փոխանցում գնորդի հաշվից վաճառողի հաշվին* | |
Գործարքի նկատմամբ պահանջներ | ||
Գործարքի տեսակը |
1. ՀՀ տարածում գույքի (անշարժ և շարժական) առուվաճառք, 2. անշարժ գույքի գնման իրավունքի ձեռքբերում, 3. գույքի նկատմամբ պահանջի իրավունքի զիջում |
|
Գումարը | Արտարժույթի առքի և վաճառքի գումարները պետք է իրար հավասար լինեն՝ արտարժույթով արտահայտված | |
Սահմանափակումներ | Արտոնությունը չի կիրառվում վարկային միջոցներով իրականացվող առուվաճառքի գործարքի դեպքում | |
Արտոնության չափ |
Առք՝ Բանկի սահմանած միջին փոխարժեքից** 0.5 ՀՀ դրամով ցածր Վաճառք՝ Բանկի սահմանած միջին փոխարժեքից 0.25 ՀՀ դրամով բարձր |
|
Կիրառման դեպքեր |
1. Գնորդից ԱՄՆ դոլարի կանխիկ առք և նույն օրը վաճառողին ԱՄՆ դոլարի կանխիկ վաճառք, կամ 2. Գնորդից ԱՄՆ դոլարի անկանխիկ առք և նույն օրը վաճառողին ԱՄՆ դոլարի անկանխիկ վաճառք: Եթե իրականացվում է միայն մեկ արժույթի փոխանակում, արտոնությունը չի կիրառվում: |