1. Բանկի մասին
Հիմնադրվել է 2002 թվականի դեկտեմբերին։ 2003 թվականի փետրվարին ստացել է բանկային գործունեության իրականացման լիցենզիա թիվ 83 (առ 25.02.03)։ Սկզբնապես բանկն անվանվել է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ։ 2003 թվականին նաև ձեռք է բերել «Արդշինբանկ» ԲԲԸ և «Հայագրոբանկ» ՓԲԸ ակտիվների և պարտավորությունների զգալի մասը, դրանց մասնաճյուղային ցանցի հետ միասին։ 2014 թվականի նոյեմբերին բանկը վերանվանվել է «Արդշինբանկ» ՓԲԸ։ Ընդգրկված է Հայաստանի բանկային համակարգի լավագույն եռյակում։
Հանդիսանում է ունիվերսալ ֆինանսավարկային կազմակերպություն՝ առաջարկելով բանկային ծառայությունների ամբողջական շրջանակ։ Բանկի գործունեության առաջնային ուղղություններից է խոշոր կորպորատիվ հաճախորդների նախագծային ֆինանսավորումը, առաջին հերթին, Հայաստանի արդյունաբերության ռազմավարական ոլորտներում և էներգետիկ հատվածում, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսի վարկավորումը, պլաստիկ քարտերի թողարկումն ու սպասարկումը, էլեկտրոնային բանկինգը, միջազգային դրամական փոխանցումները։
Արդշինբանկը Հայաստանում միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային երեք վարկանիշ՝ S&P Global Ratings, Moody’s և Fitch։
Բանկը հանդիսանում է արժեթղթերի շուկայի մասնակից՝ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի, Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և Արդշինինվեստբանկի միջև կնքված անժամկետ եռակողմ պայմանագրերի հիման վրա, ինչպես նաև պետական պարտատոմսերի շուկայի գործակալ։ Առաջինը Հայաստանի մասնավոր հատվածում թողարկեց 100 մլն ԱՄՆ դոլարի եվրոպարտատոմսեր (RegS/144A ֆորմատներով)։
Հանդիսանում է Հայաստանի բանկերի միության, Հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի, «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ, ՀՀ Կենտրոնական դեպոզիտարիայի հաշվարկային համակարգի անդամ, MasterCard/Europay միջազգային վճարային համակարգի լիիրավ անդամ, VISA International միջազգային վճարային համակարգի լիիրավ անդամ, SWIFT Միջազգային ֆինանսական հեռահաղորդակցության համակարգի, «ArCa» պրոցեսինգային ընկերության լիիրավ անդամ և բաժնետեր։
Բանկն ունի ամենաընդլայնված մասնաճյուղային ցանցը երկրում՝ թվով 66 մասնաճյուղ Երևանում և Հայաստանի մարզերում և մեկ ներկայացուցչություն Փարիզում։
Աշխատակիցների թիվը 31.12.2022թ․ դրությամբ՝ 1514։
Առաքելություն
Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
Տեսլական
Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
Արժեքներ
2. Հիմնադիրներ և բաժնետերեր
Հիմնադիրներ՝ «Ռասկո-Արմենիա» ՓԲԸ, «Բիզնես ներդրումների կենտրոն» ՍՊԸ
Բաժնետերեր՝ «Արինս գրուպ» ՍՊԸ-ի (06.06.2017թ-ին «Բիզնես ներդրումների կենտրոն» ՍՊԸ-ն վերանվանվել է «Արինս գրուպ» ՍՊԸ-ի) միակ մասնակից` «ՌԵԳԻՈՆ» ֆինանսական արդյունաբերական կորպորացիա ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի սեփականատեր` Կարեն Սուրենի Սաֆարյանը, «ՄԲՑ» ՓԲԸ, ֆիզիկական անձիք
3. Անդամակցություն և բաժնետիրություն
Հայաստանի բանկերի ասոցիացիայի, Հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի, «Արմենիան Քարդ» ՓԲԸ վճարային համակարգի, «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ, Հայաստանի հիփոթեքային շուկայի մասնակիցների միության անդամ
MasterCard/Europay միջազգային վճարային համակարգի փոխկապակցված անդամ
VISA International միջազգային վճարային համակարգի լիիրավ անդամ
SWIFT համակարգի, «Արմենիան Քարդ» ՓԲԸ վճարային համակարգի
Բանկը հանդիսանում է ՀՀ Կենտրոնական դեպոզիտարիայի հաշվարկային համակարգի անդամ
4. Մասնակցություն վարկավորման ծրագրերում
Գերմանա-հայկական հիմնադրամի ծրագրեր․
- Վերականգնվող էներգետիկայի զարգացման ծրագիր
- Բնակարանային ֆինանսավորման շուկայի զարգացման ծրագիր
- Փոքր և միջին մասնավոր ձեռնարկատիրության զարգացման ծրագիր
Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի ծրագրեր․
- Գյուղական շրջանների տնտեսական զարգացման ծրագիր
- Շուկայական (մարքեթինգային) հնարավորություններ ֆերմերների համար
- Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցության ծրագիր
Փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցության ազգային կենտրոնի ծրագիր
«Ջրից դեպի շուկա» Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամի ծրագիր
Տնտեսության կայունացման ծրագիր ՌԴ միջպետական վարկավորման շրջանակներում
Ազգային հիփոթեքային ընկերություն
OFID, CSOB, IFC, LANDESBANK, ATLANTIC FORFAITING, KBC, WBC
5. Մրցանակներ
2005 |
Citigroup-ի որակի դիպլոմ՝ Citibank New York միջոցով իրականացված դոլարային վճարումների համար |
2005/2006 |
ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և Կենտրոնական բանկի ներքին պետական պարտքի կառավարման գծով լավագույն դիլերի դիպլոմ |
2009 |
MoneyGram միջազգային դրամական փոխանցումների համակարգի վկայական՝ որպես Հայաստանի ամենավստահելի բանկ |
2010 |
Citibank-ի մրցանակ՝ իրականացված դոլարային փոխանցումների բարձր որակի համար |
2013 |
Միջազգային հեղինակավոր Global Finance ամսագրի կողմից ճանաչվել է «2013 թվականի ամենահուսալի բանկ» |
2014 |
Բրիտանական ամսագիր The Banker (The Banker Awards), «2014 թվականի բանկ» (Bank of the Year Awards). |
2014 |
Միջազգային հեղինակավոր Global Finance ամսագրի կողմից ճանաչվել է «2014 թվականի ամենահուսալի բանկ» |
2015 |
Բրիտանական Euromoney ամսագրի կողմից ճանաչվել է «2015 թվականի լավագույն բանկ» |
2016 |
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի կողմից Առևտրի խթանման ծրագրի շրջանակներում ճանաչվել է «2016 թվականի Ամենաակտիվ թողարկող բանկը Հայաստանում» |
2016 |
Միջազգային հեղինակավոր Global Finance ամսագրի կողմից ճանաչվել է «2016 թվականի ամենահուսալի բանկ» |
2017 |
Միջազգային հեղինակավոր Global Finance ամսագրի կողմից ճանաչվել է «2017 թվականի ամենահուսալի բանկ» |
2017 |
Միջազգային հեղինակավոր Global Finance ամսագրի կողմից ճանաչվել է «2017 թվականի արտարժութային գործառնություններ իրականացնող լավագույն բանկ» |
2018 |
«Thomson Reuters» ընկերության կողմից արժանացել է «Eikon Award 2018» մրցանակի՝ ճանաչվելով ընկերության «Eikon հարթակի ամենաակտիվ համագործակցող գործընկեր» |
2018 |
Ասիական Զարգացման Բանկը (ԱԶԲ)–ի կողմից ներկայացված Momentum Award մրցանակի հաղթող, որպես Առևտրի ֆինանսավորման գործարքների ամենաբարձր աճի տեմպ ունեցող համագործակցող բանկ |
2018 |
Միջազգային հեղինակավոր «Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից ճանաչվել է 2018 թվականի «Տարվա ամենահուսալի բանկ» |
2018 |
Միջազգային հեղինակավոր «Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից ճանաչվել է 2018 թվականի տարվա լավագույն բանկը Հայաստանում |
2018 |
«Financial Times» կազմակերպության «The Banker» ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի 2018 թվականի «Տարվա լավագույն բանկ» |
2019 |
Գերմանական «Commerzbank»-ի կողմից արժանացել է Trade Finance AWARD 2018 մրցանակին |
2019 |
Միջազգային հեղինակավոր Global Finance ամսագրի կողմից ճանաչվել է «2019 թվականի ամենահուսալի բանկ» |
2020 |
Արդշինբանկի եվրոպարտատոմսերի թողարկումը Եվրոպայում ճանաչվել է «Տարվա գործարք» Financial Times կազմակերպության The Banker ամսագրի կողմից |
2020 |
Միջազգային հեղինակավոր «Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից ճանաչվել է 2020 թվականի«Տարվա լավագույն բանկ»-ը Հայաստանում |
2020 |
Բրիտանական Euromoney ամսագրի կողմից ճանաչվել է «2020 թվականի լավագույն բանկ» |
2020 |
Միջազգային հեղինակավոր «Global Finance» ամսագրի կողմից ճանաչվել է 2020 թվականի «Տարվա ամենահուսալի բանկ»-ը Հայաստանում |
2020 |
Asian Banking and Finance (ABF)-ի կողմից բանկին շնորհվել են մանրածախ բանկային ծառայությունների ոլորտում Հայաստանի «Տարվա մանրածախ բանկ», «Տարվա թվային բանկային նախաձեռնություն» և «Տարվա նախաձեռնություն օնլայն բանկինգի ոլորտում» մրցանակները |
2020 |
VISA միջազգային վճարային համակարգը ճանաչել է իր քարտերի ամենախոշոր թողարկողը Հայաստանում |
2021 |
Asian Banking & Finance Awards 2021-ի կողմից արժանացել է Հայաստանի «Տարվա մանրածախ բանկ» մրցանակին |
2021 | The Banker միջազգային ամսագրի կողմից ճանաչվել է տարվա լավագույն բանկը Հայաստանում |
2022 |
Asian Banking & Finance Awards 2022-ի կողմից արժանացել է Հայաստանի «Տարվա մանրածախ բանկ» մրցանակին |
2022 |
Հայաստանի ֆոնդային բորսայի և Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից իրականացվող «AMX AWARD» ամենամյա մրցանակաբաշխությանն արժանացել է 2 մրցանակի՝
|
2023 |
«Բորսայի լավագույն անդամ պետական պարտատոմսերի շուկայում», Հայաստանի ֆոնդային բորսայի և Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից իրականացվող «AMX AWARD» ամենամյա մրցանակաբաշխություն |
2023 |
«Տարվա մանրածախ բանկ Հայաստանում»՝ ըստ Asian Banking & Finance ամսագրի |
2023 | «Լավագույն բանկը Հայաստանում»՝ ըստ Euromoney ամսագրի |
2023 | Արդշինբանկի Private Banking-ը ճանաչվել է լավագույնը Հայաստանում` ըստ Global Banking & Finance Review-ի |
2023 | Արդշինբանկը գերմանական Commerzbank-ի կողմից արժանացել է STP Quality Award մրցանակին |
2023 | «Best corporate bank» (Լավագույն կորպորատիվ բանկ)՝ ըստ Euromoney ամսագրի |
2023 | «Best Bank for ESG» (Լավագույնը սոցիալական, էկոլոգիական պատասխանատվության և կորպորատիվ կառավարման մեջ)՝ ըստ Euromoney ամսագրի |
2023 | «Տարվա բանկը Հայաստանում» ըստ Financial Times Group-ի The Banker միջազգային ֆինանսական առաջատար պարբերականի |