Բանկային ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններ | ardshinbank

Բանկային ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններ

 

Հին տարբերակ

Նոր տարբերակ

 

-

11.2  Բանկը Պահառուական ծառայություններ մատուցելիս հանդես է գալիս որպես ենթապահառու՝ միջնորդավորելով հայաստանյան և/կամ օտարերկրյա պահառուների կողմից մատուցվող ծառայությունները: Բանկը պատասխանատվություն չի կրում հայաստանյան և/կամ օտարերկրյա պահառուների գործողությունների և/կամ անգործության, ներառյալ նրանց կողմից ընդունվող որոշումների և կիրառվող կանոնների համար, ինչպես նաև նրանց սնանկության, գործառնական ռիսկերի, խարդախության, լիզենցիայի անվավեր/ուժը կորցրած ճանաչվելու, նրանց նկատմամբ կիրառվող պատժամիջոցների համար, ինչը կարող է Հաճախորդի համար հանգեցնել բացասական հետևանքների/կորուստների:

 

-

11.17 Հաճախորդի Հանձնարարականը հիմք է հանդիսանում մինչև Բանկի կողմից Հանձնարարականի կատարման պահը Հաճախորդի հաշվին Հանձնարարականի կատարման համար Սակագներով սահմանված միջնորդավճարի չափով գումարի սառեցման: Բանկը իրավունք ունի մերժել Հանձնարարականի կատարումը Հաճախորդի միջոցների անբավարարության պարագայում:

 

11.18 Բանկը անակցեպտ կերպով Հաճախորդի՝ Պայմանագրում նշված դրամային հաշիվներից գանձում է Սակագներով սահմանված վճարները: Պայմանագրում նշված դրամային հաշվում միջոցների անբավարարության դեպքում Բանկը իրավունք ունի վճարները անակցեպտ գանձել Հաճախորդի՝ Բանկում վարվող այլ հաշիվներից: Ընդ որում վճարները Հաճախորդի այլ արժույթով հաշիվներից գանձման պարագայում կիրառվում է գանձման պահի Բանկի անկանխիկ կուրսը:

11.18 Բանկը անակցեպտ կերպով Հաճախորդի՝ Պայմանագրում նշված դրամային հաշիվներից գանձում է Սակագներով սահմանված վճարները: Պայմանագրում նշված դրամային հաշվում միջոցների անբավարարության դեպքում Բանկը իրավունք ունի վճարները անակցեպտ գանձել Հաճախորդի՝ Բանկում վարվող այլ հաշիվներից: Ընդ որում վճարները Հաճախորդի այլ արժույթով հաշիվներից գանձման պարագայում կիրառվում է գանձման պահի Բանկի անկանխիկ փոխարժեքը: Այն դեպքում, երբ Հաճախորդի հաշիվներին առկա չեն բավարար միջոցներ սահմանված գանձումները կատարելու համար, Բանկն իրավունք ունի գանձել չբավարարող չափով գումար՝ Հաճախորդի անունով ձևավորելով դեբիտորական պարտավորություն:

 

11.23  Բանկը պարտավորվում է պահպանել Պայմանագիրը և դրա հիման վրա տրված Հանձնարարականները, ինչպես նաև այլ փաստաթղթեր նվազագույնը 10 (տասը) տարի, եթե օրենսդրությամբ պահպանման առավել երկար ժամկետ սահմանված չէ:

11.23  Բանկը պարտավորվում է պահպանել Պայմանագիրը և դրա հիման վրա տրված Հանձնարարականները, ինչպես նաև այլ փաստաթղթեր նվազագույնը 7 (յոթը) տարի, եթե օրենսդրությամբ պահպանման առավել երկար ժամկետ սահմանված չէ:

 

12.4  Հաճախորդը ստորագրելով Դիմում-պայմանագիրը հավաստում է, որ տեղեկացված է, որ ներդրումային ծառայություններից օգտվելիս Հաճախորդի մոտ կարող են առաջանալ հետևյալ ռիսկերը:

12.4  Հաճախորդը ստորագրելով Դիմում-պայմանագիրը հավաստում է, որ տեղեկացված է, որ ներդրումային ծառայություններից օգտվելիս Հաճախորդի մոտ կարող են առաջանալ հետևյալ ռիսկերը, որոնց կապակցությամբ Բանկը պատասխանատվություն չի կրում.

 

 

-

12.4.6   Ենթակառուցվածքային ռիսկ (կոնտրագենտի ռիսկ). հնարավոր կորուստների առաջացում.

12.4.6.1  Կոնտրագենտների (ներառյալ, բայց չսահմանափակվելով, պահառուների, հաշվարկային կենտրոնների, ռեեստրավարների և արժեթղթերի հետ կապված ծառայություններ մատուցող այլ անձանց (Երրորդ անձինք)) որոշումների, ներքին քաղաքականության, գործողությունների կամ անգործության արդյունքում,

12.4.6.2 Երրորդ անձանց սնանկության, գործառնական ռիսկերի, խարդախության, լիզենցիայի անվավեր/ուժը կորցրած ճանաչվելու, Երրորդ անձանց նկատմամբ կիրառվող պատժամիջոցների արդյունքում, ինչը խոչընդոտում է Երրորդ անձանց կատարել իրենց պարտավորությունները:

 

12.15  Յուրաքանչյուր Հաճախորդի համար Բանկում բացվում է առանձնացված բրոքերային հաշիվ:

12.15  Յուրաքանչյուր Հաճախորդի համար Բանկում բացվում է առանձնացված բրոքերային հաշիվ, եթե այլ բան նախատեսված չէ Բանկի և Հաճախորդի միջև կնքված պայմանագրով:

 

 

-

12.41  Հաճախորդի Պատվերը հիմք է հանդիսանում մինչև Բանկի կողմից Պատվերի կատարման պահը Հաճախորդի հաշվին Պատվերի կատարման համար Սակագներով սահմանված միջնորդավճարի չափով գումարի սառեցման: Բանկը իրավունք ունի մերժել Պատվերի կատարումը Հաճախորդի միջոցների անբավարարության պարագայում:

   12.45  Պայմաններով սահմանված ծառայությունների    համար Բանկը Հաճախորդից գանձում է Բանկի      Սակագներով սահմանված վճարներ:

12.45  Պայմաններով սահմանված ծառայությունների համար Բանկը Հաճախորդից գանձում է Բանկի Սակագներով սահմանված վճարներ: Պայմանագրում նշված դրամային (բրոքերային) հաշվում միջոցների անբավարարության դեպքում Բանկը իրավունք ունի վճարները անակցեպտ գանձել Հաճախորդի՝ Բանկում վարվող այլ հաշիվներից: Ընդ որում վճարները Հաճախորդի այլ արժույթով հաշիվներից գանձման պարագայում կիրառվում է գանձման պահի Բանկի անկանխիկ փոխարժեքը: Այն դեպքում, երբ Հաճախորդի հաշիվներին առկա չեն բավարար միջոցներ սահմանված գանձումները կատարելու համար, Բանկն իրավունք ունի գանձել չբավարարող չափով գումար՝ Հաճախորդի անունով ձևավորելով դեբիտորական պարտավորություն:

 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Երկ, 2023-09-04 18:18
Developed by Studio One