Բանկում արտարժույթի փոխանակում կարող եք կատարել հետևյալ եղանակներով՝
-
կանխիկ՝ մոտենալով Բանկի Գլխամասային գրասենյակ և մասնաճյուղեր * ,
-
անկանխիկ՝ ինչպես Բանկի Գլխամասային գրասենյակում, մասնաճյուղերում, այնպես էլ Բանկի I-Banking համակարգի Ինտերնետ և Մոբայլ համակարգերի միջոցով 24/7 ռեժիմով:
Բանկում արտարժույթի փոխարկման դեպքում 100,000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցելու դեպքում Հաճախորդը պետք է ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ: 400,000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցելու դեպքում արտարժույթի փոխարկումը կարող է մերժվել Բանկի կողմից գնորդի Բանկի տվյալ արժույթով հաշվետեր հաճախորդ չհանդիսանալու դեպքում:
20.000.000 (քսան միլիոն) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող ցանկացած փոխարկման դեպքում գործարքը կնքվում է Բանկի հայեցողությամբ ու կարող է կատարվել Բանկի կողմից հրապարակված փոխարժեքներից տարբերվող` հաճախորդի հետ պայմանագրային հիմունքներով համաձայնեցված այլ փոխարժեքով։
*Կանխիկ GBP, CHF փոխարկումները, հաշվից կանխիկացումը և հաշվին մուտքագրումներն իրականացվում են միայն Գլխամասային գրասենյակի Հաճախորդների սպասարկման վարչությունում: