Զեղծարարությունից խուսափելու անհրաժեշտ տեղեկատվություն
Հարգելի՛ հաճախորդներ,
Ֆինանսական զեղծարարությունները և խաբեությունները գնալով դառնում են ավելի բազմաբնույթ: Ուստի բարձր որակի ծառայություն մատուցելու, տեղեկատվական սպառնալիքներից պաշտպանվելու համար Ձեզ ենք ներկայացնում անհրաժեշտ տեղեկատվություն, որը կօգնի լինել առավել անվտանգ և պաշպանված:
Ստորև ներկայացնում ենք զեղծարարության առավել տարածված տեսակները.
Ֆիշինգ (Phishing)
Ֆիշինգը սովորաբար իրականացվում է էլեկտրոնային նամակների միջոցով, որի նպատակն է ստանալ նամակի հասցեատիրոջ գաղտնի տվյալները, ծածկագիրը և ծածկանունը։ Կեղծ նամակը հաճախ պարունակում է կայքի հղում, որի տեսքը կամ URL հասցեն չի տարբերվում բնօրինակից: Տուժողը հայտնվում է ֆիշինգի կայքում` էլ. փոստին ուղարկված հղման միջոցով: Այնուհետև կայքը, այս կամ այն կերպ, պահանջում է քարտի մասին տեղեկատվություն, ներառյալ PIN- կոդը և քարտի դարձերեսին գտնվող անվտանգության եռանիշ ծածկագիրը (CVC):
Վիշինգ (Vishing)
Վիշինգի դեպքում զեղծարարները Ձեզ հետ փորձում են կապ հաստատել հեռախոսազանգի միջոցով և կարող են ներկայանալ որպես Բանկի աշխատակից՝ պահանջելով տրամադրել քարտի մանրամասները և PIN- կոդը կամ անձնական տվյալները (անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամսաթիվը և/կամ հասցեն), օրինակ` այն ապաբլոկավորելու համար: Այս տեղեկատվությունը հետագայում զեղծարարներին հասանելիություն կտա Ձեր ֆինանսներին:
Սմիշինգ (Smishing)
Սմիշինգը զեղծարարության այն տեսակն է, երբ զեղծարարների կողմից Ձեր հեռախոսին ուղարկվում է sms հաղորդագրություն: Այդ հաղորդագրություններում հիմնականում ասվում է, որ Ձեր քարտը արգելափակվել է և անհրաժեշտ է տալ քարտի տվյալները կամ իբրև Դուք որևէ խաղարկության շրջանակներում շահել եք մրցանակ և այդ մրցանակը ստանալու համար հարկավոր է որոշակի գումար ուղարկել կազմակերպչի հաշվին:
Միջնորդ կազմակերպություններ կամ անհատներ
Որոշ կազմակերպություններ, անհատներ, ներկայանալով որպես միջնորդ վարկային ընկերություններ կամ բանկի կողմից գործակալներ, մոլորության մեջ են գցում քաղաքացիներին՝ առաջարկելով տարբեր ծառայություններ, ներառյալ Բանկի որևէ մասնաճյուղում բանկային հաշիվ բացելուց և Mobile Banking-ի Ձեր անունը/գաղտնաբառը իրենց տրամադրելուց կամ միջնորդի կողմից հաճախորդին տրամադրվում են ոսկյա զարդեր/ձուլակտոր և ուղղորդում Բանկի որևէ մասնաճյուղում այն գրավադրել և ստանալ ոսկու գրավադրմամբ վարկ կամ առաջարկում են հեշտացված եղանակով վարկերի ստացման աջակցություն՝ որպես միջնորդավճար պահանջելով վարկի մեծ մասը՝ վարկի վճարման պարտավորությունը թողնելով վարկառուի վրա:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հնարավոր զեղծարարություններից խուսափելու համար.
Հարցերի կամ խորհրդատվության անհրաժեշտության դեպքում մեր մասնագետները Ձեզ սիրով կտրամադրեն ցանկացած անհրաժեշտ տեղեկություն և/կամ աջակցություն վարկի ստացման գործընթացում կամ առցանց այլ ծառայություններից օգտվելիս:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Արդշինբանկը երբեք չի դիմի Ձեզ՝
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել Բանկի շուրջօրյա գործող կոմունիկացիոն կենտրոն 012-222222 հեռախոսահամարով:
Բանկի հետ կարող եք կապ հաստատել նաև Մոբայլ Բանկինգ հավելվածի միջոցով («Կապ Բանկի հետ» բաժին):