Անհատական պահատուփեր | ardshinbank

Անհատական պահատուփեր

Արդշինբանկն առաջարկում է արժեքավոր իրերը պահպանելու ապահով և մատչելի միջոց՝  անհատական պահատուփեր: Պահասենյակները հագեցած են ժամանակակից չափանիշներին համապատասխան անվտանգության համակարգով և ունեն բարձր աստիճանի պաշտպանություն: Յուրաքանչյուր անհատական պահատուփ ունի 2 բանալի, որոնցից մեկը տրամադրվում է հաճախորդին, իսկ մյուսը պահվում է Բանկում: Պահատուփը հնարավոր է բացել միայն երկու  բանալիների միաժամանակյա կիրառմամբ:
Մենք պատասխանատու ենք յուրաքանչյուր անհատական պահատուփի անվտանգության և անձեռնմխելիության համար, ինչպես նաև երաշխավորում ենք մեր հաճախորդների վերաբերյալ տեղեկատվության գաղտնիությունը: Հաճախորդին տրվում է լիակատար ազատություն ընտրելու պահատուփի չափը և պահատվության ժամկետները՝ սկսած 1 օրից մինչև 1 տարի:
Պահատվության ծառայությունը մատուցվում է Էրեբունի, Շենգավիթ, Կենտրոն, Նալբանդյան, Արաբկիր, Էջմիածին, Սիսիան, Գորիս, Կապան, Իջևան, Մարտունի, Դիլիջան, Արտաշատ մասնաճյուղերում և բանկի գլխամասային գրասենյակում:
Պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել միայն անձը հաստատող փաստաթուղթ: 
Բանկային ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններ գործում է 04.09.2023թ.-ից
ՀՀ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձ հաճախորդների հետ իրավահարաբերություն հաստատելու և Բանկի ծառայությունների մատուցման պայմաններ
 
 

Դրույքաչափ ՀՀ դրամ` ներառյալ ԱԱՀ

Պահատվության ժամկետը

Փոքր

(80մմ*180մմ*450մմ, 750մմ*255մմ*425մմ, 50մմ*310մմ*435մմ, 75մմ*310մմ*435մմ)

Միջին

(155մմ*255մմ*425մմ, 125մմ*310մմ*435մմ, 175մմ*310մմ*435մմ)  

Մեծ

(180մմ*420մմ*450մմ, 155մմ*550մմ*425մմ, 200մմ*620մմ*435մմ, 525մմ*620մմ*435մմ)

1-7 օր

3,000.00

4,000.00

5,000.00

8-14 օր

5,000.00

6,000.00

7,000.00

15-30 օր

7,500.00

8,500.00

9,500.00

31-90 օր

15,000.00

18,000.00

20,000.00

91-180 օր

22,000.00

25,000.00

30,000.00

181-270 օր

25,000.00

28,000.00

32,000.00

271-365 օր

29,000.00

33,000.00

39,000.00

 
 
 
 

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Հնգ, 2023-12-07 11:19
Developed by Studio One