Բանկի վարչությունը և Կառուցվածքը | ardshinbank

Բանկի վարչությունը և Կառուցվածքը

Արտակ Անանյանը (ծնվել է 1972թ.) ունի շուրջ 20 տարվա փորձ Հայաստանի ֆինանսական համակարգում: 

 

ՀՀ Կենտրոնական Բանկի նախագահի 30.08.2018թ. թիվ 1/602Ա որոշմամբ գրանցվել է «Արդշինբանկ» ՓԲԸ վարչության նախագահի պաշտոնում: 

2017-2018թթ. զբաղեցրել է «Արդշինբանկ» ՓԲԸ վարչության նախագահի տեղակալի, Ոչ պրոֆիլային ակտիվների կառավարման տնօրենի պաշտոնը:

2015-2017թթ. զբաղեցրել է «Առեքսիմբանկ Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի պաշտոնը:

2003-2015թթ. աշխատել է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ /17.112014թ-ից վերանվանվել է «Արդշինբանկ» ՓԲԸ/ որպես տարածքային կառավարման վարչության պետ, վարկային դեպարտամենտի տնօրեն, ռազմավարական հաճախորդների դեպարտամենտի տնօրեն, կորպորատիվ հաճախորդների դեպարտամենտի տնօրեն, վարչության անդամ:

2000-2003թթ. աշխատել է «Հայագրոբանկ» ԲԲԸ-ում որպես բանկային ռիսկերի վերահսկման և տարածքային ստորաբաժանումների գործունեության կոորդինացման խմբի ղեկավար, բանկային ռիսկերի վերահսկման և տեղեկատվական հոսքերի անվտանգության խմբի ղեկավար, ներքին աուդիտի և վերլուծությունների վարչության պետ, վարկային դեպարտամենտի պետ-գործադիր տնօրենի տեղակալ, վարչության անդամի-գործադիր տնօրենի տեղակալի ժ/պ, վարչության անդամ-գործադիր տնօրենի տեղակալ:

1998-1999թթ. աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկում որպես Բանկային վերահսկողության դեպարտամենտի տեսչական վերահսկողության վարչության մասնագետ:

 

1998-2001թթ. սովորել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում, տնտեսագետ-ֆինանսիստ մասնագիտությամբ:

1993-1997թթ. սովորել է ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտ /ասպիրանտուրա/, ունի ֆիզ. մաթ. գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1988-1993թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի մեխանիկայի ֆակուլտետում, ունի մաթեմատիկոս-կիրառողի որակավորում:

 

Դավիթ Սարգսյանը ծնվել է 1977թ.-ին,  ունի շուրջ 20 տարվա փորձ հանրային կառավարման և ֆինանսների բնագավառում:
 
2022թ. նոյեմբերից նշանակվել է «Արդշինբանկ» ՓԲԸ Վարչության նախագահի տեղակալ, Ներդրումային բիզնեսի տնօրեն:
2014-2023թթ. զբաղեցրել է «Արդշինբանկ» ՓԲԸ  ֆինանսական տնօրենի պաշտոնը: 2022թ. նոյեմբերից մինչև 2023թ. ապրիլը ժամանակավորապես կոորդինացրել է Ֆինանսական տնօրենի գործառույթները:
2013-2014թթ. զբաղեցրել է ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը:
2008-2013թթ. զբաղեցրել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:
1999-2008թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում՝ Ֆինանսական համակարգի քաղաքականության ու վերլուծությունների վարչության պետի, ինչպես նաև Կենտրոնական բանկի նախագահի օգնական-ռեֆերենտի պաշտոններում:
 
1999-2001թթ. սովորել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ասպիրանտուրայում, ունի տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
1994-1999թթ. սովորել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում, ունի տնտեսագետի որակավորում:
 
 

Արթուր Գյուլազյանը ծնվել է 1979թ.-ին:
Ունի ավելի քան 20 տարվա մասնագիտական և Հայաստանի ֆինանսական համակարգում աշխատելու փորձ:
 
2022 թվականի նոյեմբերին նշանակվել է «Արդշինբանկ» ՓԲԸ Վարչության նախագահի տեղակալ, Վարչության անդամ, Փրայվիթ բանկինգի տնօրեն:
2016-2022 թթ. զբաղեցրել է «Արդշինբանկ» ՓԲԸ Վարչության անդամի, Կորպորատիվ բիզնեսի տնօրենի պաշտոնը: 
2013-2016 թթ. զբաղեցրել է «Արդշինբանկ» ՓԲԸ Վարչության անդամի, Մանրածախ բիզնեսի տնօրենի պաշտոնը:
2009–2013 թթ. աշխատել է  «Արդշինբանկ» ՓԲԸ-ում՝  որպես Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավար:
2003-2009 թթ. աշխատել է  ՀՀ Կենտրոնական բանկի Բանկային վերահսկողության դեպարտամենտում, Ֆինանսական վերահսկողության դեպարտամենտում՝ որպես մասնագետ, վերահսկող, ավագ վերահսկող:
 
1995-2000թթ. սովորել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում, ունի տնտեսագետի որակավորում:
2013թ. գերազանցությամբ ավարտել է Գլազգոյի համալսարանը՝ ստանալով միջազգային մենեջմենթի և առաջնորդության գիտության մագիստրոսի կոչում:

 

Արմեն Գասպարյանը ծնվել է 1982թ.-ին,  ունի ավելի քան 15 տարվա փորձ բանկային համակարգում:
 
2023թ. ապրիլից զբաղեցնում է «Արդշինբանկ» ՓԲԸ Կորպորատիվ բիզնեսի տնօրենի պաշտոնը:

2019-2023թթ. զբաղեցրել է  «Արդշինբանկ» ՓԲԸ Ոչ պրոֆիլային ակտիվների կառավարման տնօրենի պաշտոնը:

2015-2019թթ. զբաղեցրել է «Արդշինբանկ» ՓԲԸ Ռազմավարական զարգացման տնօրենի պաշտոնը: 

2015թ.-ից հանդիսանում է  «Արդշինբանկ» ՓԲԸ Վարչության անդամ: 

2005-2015թթ. աշխատել է «Արդշինբանկ» ՓԲԸ Վճարային քարտերով ծառայությունների զարգացման վարչությունում որպես բաժնի պետ, վարչության պետի տեղակալ-բաժնի պետ, վարչության պետ:
 
2011թ.-ին ավարտել է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի բիզնես դպրոցը Ֆինանսներ և վարկ մասնագիտությամբ: Նույն թվականին ավարտել է SBS Swiss Բիզնես դպրոցը, Marketing management մասնագիտությամբ և ստացել MBA աստիճան:

1998-2003թթ. սովորել է Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում՝ ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում մասնագիտությամբ:

 

Հարություն Իսպիրյանն ունի շուրջ 20 տարվա փորձ բանկային համակարգում:

 

2015թ. մինչ օրս զբաղեցնում է «Արդշինբանկ» ՓԲԸ Գործառնական տնօրենի, այժմ անվանափոխված՝ Թվայնացման և տաղանդների կառավարման գծով տնօրենի պաշտոնը:

2015թ. հանդիսանում է «Արդշինբանկ» ՓԲԸ վարչության անդամ:

2016-2018 թթ. զբաղեցրել է Արմենիա Ինշուրանս ապահովագրական ընկերության խորհրդի անդամի պաշտոնը:

2009-2014թթ. աշխատել է «Արդշինբանկ» ՓԲԸ Ներքին աուդիտի ստորաբաժանումում՝ որպես ներքին աուդիտի անդամ, ղեկավարի տեղակալ, ղեկավար:

2005-2009թթ. աշխատել է «Արդշինբանկ» ՓԲԸ ակտիվների և պասիվների կառավարման վարչությունում՝ որպես վերլուծաբան, բաժնի ղեկավար:

2009 թվականից համատեղության կարգով դասավանդում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում:
 
2019թ. վերապատրաստվել է Մոսկվայի «Սկոլկովո» բիզնես դպրոցում “Chief digital transformation officer” ծրագրով:

2000-2005թթ. սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, ունի տնտեսագիտության թեկնածուի կոչում:

 

 

Արտակ Խաչատրյանը ծնվել է 1975թ., ունի շուրջ 20 տարվա փորձ Հայաստանի ֆինանսական համակարգում:

«Արդշինբանկ» ՓԲԸ վարչության անդամի, մանրածախ բիզնեսի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է 2016թ. դեկտեմբերից:
2016 թվականի հուլիսից զբաղեցրել է «Արդշինբանկ» ՓԲԸ վարչության նախագահի խորհրդականի պաշտոնը:
2010-2016թթ. աշխատել է ՎՏԲ Հայաստան Բանկում որպես Վարչության անդամ, մանրածախ բիզնեսի տնօրեն:
2008 թվականից զբաղեցրել է Կոնվերսբանկի Մանրածախ բիզնեսի ղեկավարի պաշտոնը:
1996-2008թթ. աշխատել է HSBC բանկ Հայաստան ՓԲԸ-ում, 2006 թվականից որպես Մանրածախ բիզնեսի ղեկավար:

1997-2000թթ. սովորել է Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության Երևանի Տնտեսական հետազոտությունների ինստիտուտում և ստացել տնտեսագետի որակավորում (մագիստրոս):
1992-1997թթ. սովորել է Երևանի պետական համալսարանում, ստացել է Տնտեսագիտական կիբեռնետիկա մասնագիտություն, տնտեսագետ-մաթեմատիկոս որակավորում:    

 

 

Արթուր Հակոբյանը (ծնվել է 1969թ.) ունի շուրջ 25 տարվա փորձ Հայաստանի ֆինանսական համակարգում: 

 

«Արդշինբանկ» ՓԲԸ վարչության անդամի, ՓՄՁ բիզնեսի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է 2022թ. փետրվարից: 

2016-2021թթ. զբաղեցրել է «ԿոնվերսԲանկ» ՓԲԸ Գլխավոր գործադիր տնօրեն, Տնօրինության նախագահի պաշտոնը:

2014թ. մինչև 2016թ. օգոստոսը  հանդիսացել է «Դիլիջան Ինտերնեշնլ Սքուլ Փրոփերթիզ» և  «Դիլիջան Դեվելոփմենթ» Հիմնադրամների գործադիր տնօրենը:

2012-2014թ ապրիլը աշխատել «ԿոնվերսԲանկ» ՓԲԸ Գործադիր տնօրեն Վարչության նախագահի առաջին տեղակալի  պաշտոնում:

2006թ.-ից աշխատել է Արարատբանկի Գործադիր տնօրեն-Վարչության նախագահի տեղակալի, 2009թ.-ից  մինչև 2012թ. նույն բանկի Գործադիր տնօրեն-Վարչության նախագահի առաջին տեղակալի պաշտոններում:

2000-2002թթ. աշխատել է Հայխնայբանկի գործադիր տնօրենի տեղակալի, իսկ հետագայում, մինչև 2006թ.՝ Հայէկոնոմբանկի  գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում:

1996- 2000 թ. աշխատել է ՀՀ ֆինանսների, ապա վերակազմավորված ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություններում, այդ գերատեսչությունում զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ:

 

2014-2015թթ. սովորել է  Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցում, ստացել Գործարար կառավարման մագիստրոսի (Executive MBA) որակավորում:

1990-1995թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետում, ստացել է տնտեսագետ-մաթեմատիկոս որակավորում: 

 

 

 

 

Հովհաննես Մկրտիչյանը (ծնվել է 1959թ.) ունի շուրջ 24 տարվա փորձ ֆինանսական համակարգում: «Արդշինբանկ» ՓԲԸ վարչության անդամ, գլխավոր հաշվապահի պաշտոնում աշխատում է 2018թ. ապրիլից:

 

2016-2018թթ. աշխատել է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ում որպես գլխավոր հաշվապահի տեղակալ, ֆինանսական վարչության պետ:

2016թ. աշխատել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում որպես մասնաճյուղի կառավարիչ:

2012-2016թթ. աշխատել է «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ում որպես գլխավոր հաշվապահ, գործադիր տնօրեն:

2010-2012թթ. աշխատել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում որպես Կասկադ մասնաճյուղի կառավարիչ:

2007-2010թթ. աշխատել է «Կասկադ Բանկ» ՓԲԸ-ում, որպես Գործադիր տնօրեն, Գործադիր տնօրենի տեղակալ ֆինանսական գծով:

2004-2007թթ. աշխատել է «Էմպորիկի բանկ» ՓԲԸ-ում որպես գլխավոր տնօրենի տեղակալ:

1998-2004թթ. աշխատել է «Սևծովյան Միջազգային Առևտրային Բանկ» ՓԲԸ-ում որպես գլխավոր հաշվապահ:

1994-1998թթ. աշխատել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում որպես ամփոփ հաշվետվությունների բաժնի պետ:

1980-1994թթ. զբաղեցրել է Երևանի Պոլիտեխնիկական Ինստիտուտի գիտատեխնիկական ինֆորմացիայի բաժնի վարիչի պաշտոնը:

 

1989թ. սովորել է Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտում, Տեխնիկական գիտությունների թեկնածու, կառավարման ավտոմատացված համակարգեր մասնագիտությամբ:

1976-1981թթ. սովորել է Երևանի Պոլիտեխնիկական Ինստիտուտում, Էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ ֆալուլտետ, ինժեներ-սիստեմատեխնիկ մասնագիտությամբ:

Լուսինե Ներսիսյանը (ծնվել է 1975 թ.) ունի ավելի քան 25 տարվա փորձ բանկային համակարգում: 

 

2023թ. մայիսից զբաղեցնում է Ռիսկերի կառավարման տնօրենի պաշտոնը (ի պաշտոնե վարչության անդամ):

2018 -2023թթ զբաղեցրել է  «Արդշինբանկ» ՓԲԸ Ներքին աուդիտի ծառայության ղեկավարի պաշտոնը:

2017-2018թթ. զբաղեցրել է «Արդշինբանկ» ՓԲԸ Գլխավոր հաշվապահի պաշտոնը (ի պաշտոնե վարչության անդամ):

2009-2011թթ. - ՊրոԿրեդիտ Հոլդինգ կառավարման ակադեմիա, Գերմանիա, Բանկային գործի թոփ մենեջմենթ:

2007-2015թթ. - Մեծ Բրիտանիա,AACA աուդիտորի և հաշվապահի  որակավորում:

2007-2015թթ. - «Պրոկրեդիտ Բանկ» ՓԲԸ, Գլխավոր հաշվապահ, Գործադիր տնօրենի տեղակալ:

1998-2007թթ. - Սևծովյան Միջազգային Առևտրային Բանկ (Հայաստան) ՓԲԸ, Գլխավոր հաշվապահ:

1995-1998թթ. - «Արդշինբանկ» ՓԲԸ Միջազգային վարչության, թղթակցային հարաբերությունների բաժին, առաջատար մասնագետ, մարքեթինգի և արտասահմանյան փորձի ներդրման բաժին, առաջատար մասնագետ:

1992-1993թթ. - Ազգային կոմերցիոն բանկ «Արմենիա», Արտաքին, թղթակցային հարաբերությունների և արտարժութային գործառնությունների բաժին, առաջատար մասնագետ:

1994թ. - «Նոյ» առևտրային բանկ, հաշվապահ:

Content for comparison

ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵԼ Է Հնգ, 2024-08-29 10:14
Developed by Studio One